Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում զգալիորեն նվազել է գործազրկության մակարդակը


ԱՄՆ-ի աշխատաշուկան զգալի զարգացում է գրանցել անցյալ ամիս՝ ավելացնելով 236 հազար աշխատատեղ, մինչդեռ երկրում գործազրկության մակարդակը հասել է չորս տարվա ընթացքում գրանցված ամենացածր մակարդակի

ԱՄՆ-ի աշխատաշուկան զգալի զարգացում է գրանցել անցյալ ամիս՝ ավելացնելով 236 հազար աշխատատեղ, մինչդեռ երկրում գործազրկության մակարդակը նվազել է չորս տարվա ընթացքում գրանցված ամենացածր՝ 7,7 տոկոս մակարդակի:

Կառավարության կողմից ուրբաթ օրը հրապարակված՝ անսպասելիորեն դրական լուրեր պարունակող զեկույցը նշան է այն բանի, որ ֆինանսական ճգնաժամի հետևանքները դանդաղորեն հաղթահարող ԱՄՆ-ի տնտեսության զարգացումը կարող է շարունակվել առավել արագ տեմպերով:

ԱՄՆ-ի տնտեսագետների կանխատեսումների համաձայն, փետրվար ամսին գործազրկության մակարդակը պետք է մնար արդեն բավականին երկար ժամանակ պահպանվող 7,9 տոկոս մակարդակի վրա, որը գրանցվել էր հունվար ամսվա ընթացքում:

Նույնիսկ 7,7 տոկոս կազմող գործազրկության մակարդակը շատ ավելի բարձր է, քան Միացյալ Նահանգներում նախկինում պահպանված 5 տոկոս գործազրկության մակարդակը, սակայն այս մակարդակն առաջին անգամն է 2008 թվականի դեկտեմբերից, երբ Միացյալ Նահանգներում գրանցվել էր 1930-ական թվականներին տեղի ունեցած Մեծ Դեպրեսիայի ժամանակներից տնտեսական ամենախորը անկումը, երբ գործազրկության մակարդակը, նվազելով, հասել է այց ցուցանիշի:

ԱՄՆ-ի աշխատանքային վիճակագրության վարչության կողմից հրապարակված զեկույցի համաձայն, անցյալ ամսվա ընթացքում ամենամեծ թվով աշխատատեղեր են ավելացել մասնագիտական և գործարար ծառայությունների, ինչպես նաև շինարարության և առողջապահության ոլորտներում գործող ընկերությունների կողմից:
XS
SM
MD
LG