Ուրբաթ, 12 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 03:18

    ԱՄՆ

    Չինաստանի զինուժը մեղադրվում է կիբեռ-հարձակումներ իրականացնելու մեջ

    «Mandiant» ընկերության զեկույցում ընդգրկված են մանրամասներ Չինաստանից գործող հաքերների հզոր խմբի կողմից իրականացված բազմաթիվ հարձակումների մասին

    x
    ԱՄՆ-ից իր գործունեությունն իրականացնող՝ ինտերնետային անվտանգության ոլորտում գործող ընկերություններից մեկի համաձայն, Չինաստանի կառավարությունը ներգրավված է ամերիկյան առևտրային ձեռնարկությունների, պետական մարմինների և ենթակառուցվածքի կարևորագույն հատվածների ուղղությամբ իրականացվող կիբեռ-հարձակումների իրականացման մեջ:
     
    «Mandiant» ընկերության կողմից երեքշաբթի օրը հրապարակված 60-էջանոց զեկույցում ընդգրկված են մանրամասներ Չինաստանից գործող հաքերների հզոր խմբի կողմից իրականացված բազմաթիվ հարձակումների մասին:
     
    «Համակարգչային լրտեսության լայնածավալ արշավի մաս կազմող հարձակումներն իրականացնելիս հաքերներն օգտվել են կառավարության անմիջական օժանդակությունից», - նշված է ընկերության զեկույցում:
     
    Զեկույցի համաձայն, «ATP1» անվանումը կրող խումբը 2006 թվականից իրականացված հաքերային գործունեության արդյունքում գողացել է ավելի քան 150 կազմակերպությունների պատկանող տվյալների հսկայական ծավալներ: Հաքերների հարձակումներից տուժած ընկերությունների հիմնական մասը գտնվում է ԱՄՆ-ում:
     
    Ընկերության զեկույցը չի նշում տուժած կազմակերպությունների անունները, սակայն ասված է, որ դրանք գործում են հիմնական 20 ոլորտում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև ֆինանսական ծառայություններ:
     
    «Mandiant» ընկերության համաձայն, հաքերների խմբի գործունեության հետագծման արդյունքում հայտնաբերվել է, որ այն տեղակայված է Չինաստանի Շանհայ քաղաքի մոտակայքում գտնվող «Ազատագրման ժողովրդական բանակ»-ի գաղտնի թիվ 61398 զորամասի մոտակայքում: Այս զորամասը, ըստ համացանցային անվտանգության ոլորտում գործող փորձագետների, նախկինում էլ է կապված եղել կիբեռ-հարձակումների իրականացման հետ:
     
    Չինաստանի արտգործնախարարության խոսնակն արտգործնախարարությունում կանոնավոր անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ երեքշաբթի օրը հերքել է «Mandiant»-ի կողմից ներկայացված մեղադրանքները:
     
    «Հաքերների հարձակումները միջազգային խնդիր են, որի դեմ անհրաժեշտ է պայքարել փոխադարձ վստահության և միջազգային համագործակցության միջոցով: Առանց փաստացի վկայությունների մեղադրանքներ ներկայացնելը ընդունելի չէ ո՛չ պրոֆեսիոնալիզմի, ո՛չ էլ պատասխանատու լինելու տեսակետից: Նման մեղադրանքներ ներկայացնելը չի նպաստում նաև համապատասխան խնդրի լուծման», - ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը՝ իր հերթին մեղադրելով Միացյալ Նահանգները Չինաստանի ուղղությամբ բազմաթիվ կիբեռ-հարձակումներ իրականացնելու մեջ:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Ամերիկայի հայկական կազմակերպությունները հորդորում են բարձրաձայնել հայկական խնդիրները ԱՄՆ-ի նախագահական ընտրություններումi
    || 0:00:00
    ...  
     
    X
    Ստելլա Գրիգորյան
    11.02.2016
    Ամերիկայի հայկական կազմակերպությունները «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում անդրադառնում են Բարաք Օբամայի առաքելությանն ու հորդորում հայ ընտրողներին բարձրաձայնել իրենց հուզող հարցերը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.