Երեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 02:48

ԱՄՆ

ԱՄՆ-ի Կոնգրեսը համաձայնության է եկել «ֆինանսական ժայռի» շուրջ

Ներկայացուցիչների պալատը երեք օր ինտենսիվ բանակցություններից հետո ձայների 257-ը՝ կողմ, 167-ը՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել է հարկադրույքների ինքնաբերաբար ավելացումն ու պետական ծախսերի պարտադիր կրճատումը կանխելուն ուղղված օրինագիծ

x
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամները հավանության են արժանացրել երկրի Սենատի կողմից հաստատված օրինագիծը, որը կանխելու է այսպես կոչված «ֆինանսական ժայռը»՝ հարկադրույքների ինքնաբերաբար ավելացումն ու պետական ծախսերի պարտադիր կրճատումը:
 
Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը երեք օր ինտենսիվ բանակցություններից հետո ձայների 257-ը՝ կողմ, 167-ը՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրինագիծը: ԱՄՆ-ի Սենատը նույն օրինագիծը հավանության է արժանացրել 2013 թվականի առաջին օրվա սկզբին: Օրինագիծն այժմ կներկայացվի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հաստատմանը:
 
Ներկայացուցիչների պալատի պահպանողական որոշ անդամներ ցանկացել են «ֆինանսական ժայռ»-ից խուսափելու ծրագրին ավելացնել պետական լրացուցիչ ծախսեր նախատեսող միջոցներ, սակայն նման գործողությունների դիմելու համար բավարար աջակցություն չստացան իրենց գործընկերների կողմից:  Սենատի դեմոկրատական առաջնորդների օգնականներն այնուամենայնիվ նշել են, որ Սենատը չի սատարի որևէ օրինագիծ, որը փոփոխության կենթարկվի Ներկայացուցիչների պալատի կողմից:
 
Երեքշաբթի ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնագիրը քննարկելու նպատակով առանձին հանդիպումներ են անցկացրել: Պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բոներն ու իր տեղակալ Էրիկ Կանտորը մամուլի հաղորդագրություն են հրապարակել, որի համաձայն Ներկայացուցիչների պալատի «բոլոր անդամների համար մտահոգիչ էր» Սենատի կողմից ընդունված օրինագծում պետական ծախսերի սահմանափակման բացակայությունը:
 
Հիշեցնենք, որ «ֆինանսական ժայռ»-ից խուսափելու նպատակով ԱՄՆ-ի Սենատում նախորդ օրն անցկացված քվեարկությունից հետո Սենատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելն ասել էր, թե իր հանձնախմբին անդամակցող սենատորները քվեարկել են՝ հանրության շահից ելնելով: Սենատի մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը շնորհակալություն է հայտնել ՄըքՔոնելին՝ փոխզիջման համաձայնագրի ընդունման շուրջ տարված քրտնաջան աշխատանքի համար:

Չնայած Միացյալ Նահանգների առաջնորդները բանավիճում են հարկային և պետական ծախսերին վերաբերող հարցերի շուրջ, նրանք շուտով դեմ առ դեմ կկանգնեն ԱՄՆ-ի կողմից կատարվող փոխառությունների վերին սահմանը բարձրացնելու անհրաժեշտության: Ներկայում այս ցուցանիշը, որին Միացյալ Նահանգները կհասնի գալիք երկուշաբթի օրը, կազմում է 16,4 տրիլիոն դոլար: Պաշտոնյաների համաձայն, պետությունը դեռևս երկու ամիս կկարողանա վճարումներ կատարել իր պարտավորություններով, սակայն մինչև այդ պահը անհրաժեշտ կլինի բարձրացնել փոխառությունների վերին սահմանը, ինչը, իր հերթին, նոր բանավեճեր կհրահրի Վաշինգտոնի կողմից կատարվող պետական ծախսերի առաջնահերթությունների շուրջ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Էբոլա վարակը լուրջ մտավախություն է բարձրացրել ԱՄՆ-ումi
|| 0:00:00
...
 
🔇
X
20.10.2014
ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի պաշտոնյաները փորձում են արձագանքել երկրում գրանցված 3 րդ Էբոլայի դեպքին, էբոլայի վարակակիրը հանդիսանում է՝ անցյալ շաբաթ ԱՄՆ-ում էբոլայի զոհ դարձած Թոմաս Դանքնին խնամող բուժքույրը։ ԱՄՆ-ում շարունակվում են մահաբեր վարակի ուսումնասիրությունները։