Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսը պահանջում է կարգի հրավիրել Իրանին


Իրանի կողմից ՄԱԿ-ի բանաձևի խախտումով մի քանի անգամ հրթիռների փորձարկումներ կատարելու փաստը ԱՄՆ-ի օրեսդիրում բաղոքի ալիք է առաջ բերել:

Իրանի կողմից ՄԱԿ-ի բանաձևի խախտումով մի քանի անգամ հրթիռների փորձարկումներ կատարելու փաստը ԱՄՆ-ի օրեսդիրում բաղոքի ալիք է առաջ բերել:

՝՝Մենք չենք տեսել, որ նրանք նման որեւէ գործողության համար երբեւիցե պատժվեն՛՛, - նշում է հանրապետական սենատորը Բոբ Քորքեր:

Սակայն համաձայն ԱՄՆ-ի Պետքարտուղարության աշխատակից Ստիվըն Մալի, հրթիռային փորձարկումները միջուկային համաձայնագրի շրջանակներից դուրս են. «Իրանը սկսել է ապասարքավորել իր ուրանի հարստացման ենթակառուցվածքը՝ վերացնելով ավելի քան 5000 ցենտրիֆուգ: Իրանը նաև կրճատում է իր տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանի պաշարները», - ասում է նա:

Սակայն սենատոր Քորքերը չէր հանդարտվում.

- Ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը նրանց կողմից այնպիսի հրթիռների փորձարկումներից հետո, որոնք պատմության ընթացքում կիրառվել են միայն միջուկային մարտագլխիկներ կրելու նպատակով»:

- Ես չեմ կարող ասել ինչ է մտածում Իրանի ղեկավարությունը։Մեր նպատակն է միայն ստանալ վստահելի տեղեկություններ այն մասին, որ Իրանը չունի միջուկային զենքեր արտադրելու կարողություններ, - ասել է Մալը:

Դեմոկրատները նույնպես մտահոգված են։ Սենատոր Ռոբերտ Մենենդեզը շեշտում է, որ երկու տասնամյակ Իրանը նման քայլեր է իրականցնում, ինչն այլևս հանդուրժել չի կարելի։ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Թոմաս Քանթրիմանը իր հերթին ասում է, որ Օբամայի վարչակազմը նույն մոտեցումները ունի հարցի վերաբերյալ, ինչ Բուշի կառավարությունը:
Որոշ սենատորներ առաջարկում են ձեռնպահ մնալ միջուկային գործարքով նախատեսված պատժամիջոցների թուլացումից մինչև Թեհրանը չփոխի իր պահվածքը: Պետքարտուղարի օգնական Քանթրիմանն ասում է, որ նման քայլը Իրանի համար պատճառ կդառնա միջուկային գործարքը չեղյալ հայտարարելու և ավարտին հասցնելու իր միջուկային ծրագիրը:

XS
SM
MD
LG