Կիրակի, 19 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 23:44

Աշխարհ

ԱՄՆ-ը «սադրանք» է որակել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի գործարկումը

Եվրոպական Միությունը սպառնացել է նոր պատժամիջոցներ ընդունել Փխենյանի նկատմամբ

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը դատապարտել են Հյուսիսային Կորեայի կողմից «սադրիչ» որակված գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռի գործարկումը:
 
ԱՄՆ-ի Անվտանգության ազգային խորհրդի խոսնակ Թոմի Վիթորը հաղորդագրության մեջ ասել է, որ հրթիռի գործարկումը վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և անմիջականորեն խախտում է Հյուսիսային Կորեային նման գործողությունների իրականացումն արգելող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:
 
Վիթորը խոստացել է, որ Միացյալ Նահանգները «չի կորցնի զգոնությունը Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող սադրանքների պատճառով և կկատարի տարածաշրջանում դաշնակիցների անվտանգությունն ապահովելու իր հանձնառությունը»:
 
ԱՄՆ-ի Անվտանգության ազգային խորհրդ խոսնակն ասել է, թե Վաշինգտոնը կաշխատի ՄԱԿ-ի հետ՝ համապատասխան արձագանք մշակելու ուղղությամբ:
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն իր հերթին քննադատել է Հյուսիսային Կորեային միջազգային հանրության «միասնական կոչերն անտեսելու» համար՝ մտահոգություն հայտնելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վրա հրթիռի գործարկման ունեցած բացասական ազդեցությունը:
 
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից կատարված քայլը վտանգ է ներկայացնում՝ «Կորեական թերակղզում իրավիճակը գնալով ապակայունացնելու առումով», և կոչ է արել Հյուսիսային Կորեային կատարել միջազգային օրենսդրության նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները:
 
Եվրոպական Միությունն այս ընթացքում սպառնացել է նոր պատժամիջոցներ ընդունել Փխենյանի նկատմամբ: Դաշինքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնի համաձայն, Եվրամիությունը նախատեսում է «համապատասխան արձագանքով հանդես գալ, ինչը կներառի սահմանափակիչ լրացուցիչ միջոցներ»:
 
Չինաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունները նույնպես ափսոսանք են հայտնել Հյուսիսային Կորեայի կողմից ձեռնարկված գործողությունների կապակցությամբ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--