Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նշում են Նախագահի օրը


Նախագահի օրն ԱՄՆ-ում հանգստյան է միլիոնավոր աշխատավորների և դպրոցականների համար, մանրածախ առևտրի կազմակերպություններն ամեն տարվա փետրվարի երրորդ երկուշաբթի օրը նշվող Նախագահի օրվա ընթացքում առաջարկում են սպառողներին օգտվել բազմաթիվ զեղչերից

Միացյալ Նահանգներում այսօր նշում են Նախագահի օրը՝ տոն, որը համազգային կարգավիճակ է ստացել 1879 թվականին՝ փետրվարի 22-ին ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը նշելու նպատակով:

Այդ ժամանակից գրեթե հարյուր տարի անց՝ 1968 թվականին, ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել էր օրենք, որի համաձայն դաշնային մի քանի տոն որոշակի ամսաթվին նշվելու փոխարեն այդուհանդերձ նշվում են որոշակի երկուշաբթի օրերին, որպեսզի աշխատավորները հնարավորություն ունենան օգտվելու հանգստյան երկարացված օրերից:

Նախագահի օրն ԱՄՆ-ում հանգստյան է միլիոնավոր աշխատավորների և դպրոցականների համար: Մանրածախ առևտրի կազմակերպություններն ամեն տարվա փետրվարի երրորդ երկուշաբթի օրը նշվող Նախագահի օրվա ընթացքում առաջարկում են սպառողներին օգտվել բազմաթիվ զեղչերից:

Չնայած Նախագահի օրը պաշտոնապես դեռևս համարվում է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրվան նվիրված տոն, այս օրվա ընթացքում նշվում է ինչպես ԱՄՆ-ի առաջին, այնպես էլ փետրվարի 12-ին ծնված երկրի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի ծննդյան օրերը:

Աբրահամ Լինքոլնի ծննդյան օրը երբեք չի ստացել դաշնային տոնի կարգավիճակ՝ չնայած բազմաթիվ նահանգները որպես տոն օր են նշում այս օրը:
XS
SM
MD
LG