Չորեքշաբթի, 27 Օգոստոս 2014 թ., ժամանակը Երևանում` 15:00

Մերձավոր Արևելք

ԱՄՆ. «Ասադի ծրագիրը կտրված է իրականությունից»

ԱՄՆ-ի արտգործնախարարություն. Ասադն իշխանությունից կառչելու ևս մեկ փորձ է արել

x
Արմեն Հովհաննիսյան
Միացյալ Նահանգների իշխանությունների համաձայն, ազգային հաշտեցմանն ուղղված վեհաժողով անցկացնելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ծրագիրը «կտրված է իրականությունից», և դրանով վերջինս «իշխանությունից կառչելու ևս մեկ փորձ է արել»:
 
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը կրկնել է, որ Ասադը կորցրել է լեգիտիմությունը և կոչ է արել վերջինիս հրաժարվել իշխանությունից՝ ասելով, թե այն ընթացքում, երբ Ասադը երկխոսության կոչ է անում, իր կառավարությունը նպատակաուղղված իրականացնում է միջկրոնական լարվածությունն ավելացնելու քաղաքականություն ու իր սեփական ժողովրդի սպանդը:
 
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նախօրեին հանդես է եկել վերջին ժամանակների համար հազվադեպ մի ելույթով՝ կրկնելով երկրի քաղաքացիական պատերազմն ավարտին հասցնելու համար քաղաքական լուծումներ գտնելու կոչը։ Նա միևնույն ժամանակ դատապարտել է ընդդիմությանը ու նրա ուժերին՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ»։
 
Իր ելույթում Ասադը հորդորել է երկրի ժողովրդին շարունակել պայքարն ընդդեմ այդ «ահաբեկիչների»։
 
Անցյալ տարվա հունիս ամսին հրապարակային կերպով հանդես գալուց հետո առաջին անգամն էր, որ Ասադը երևաց հանրության առջև՝ իրեն հավատարիմներին ասելով, թե ինքը պատրաստվում է անցկացնել ազգային հաշտեցման վեհաժողով, որին սակայն հրավիրված չեն լինելու նրանք, ովքեր, նրա խոսքերով, «դավաճանել են Սիրիային»։
 
Ասադն իր մեկ ժամանոց ելույթի ժամանակ ինքնավստահ տեսք ուներ՝ չնայած այն հանգամանքին, որ իր դեմ ապստամբությունը շարունակվում է արդեն 23 ամիս։
 
Նախագահ Ասադն իր ելույթի ընթացքում ասել է, թե Սիրիան պատերազմում է իր թշնամիների դեմ և հերքեց երկրում համաժողովրդական հեղափոխության մասին հայտարարությունները։

Իր խոսքում նախագահ Ասադը կրկնել է, որ երկրում գործող ապստամբները «ալ-Քաիդա»-ի հետ կապ ունեցող ահաբեկիչներ են, որոնց նպատակը երկիրը մասնատելն է։ Սիրիայի նախագահը պահանջել է, որ Արևմտյան տերությունները և տարածաշրջանային երկրները դադարեցնեն այդ ուժերի զինումը։
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Էմմիի մրցանակաբաշխության արդյունքներըi
|| 0:00:00
...
 
🔇
X
26.08.2014
«Ժամանակակից ընտանիք» եւ «Վատ ընկղմվում (Breaking Bad)» ֆիլմերը հաղթել են Էմմի մրցանակաբաշխությանը՝ ապացուցելով, որ ստեղծված հեռուստատեսությունը վերագտնում է իր ուժերը