Ուրբաթ, 28 Նոյեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 20:49

Տարածաշրջան

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան. «ԱՄՆ-ի Սպիտակ տան հայտարարությունն ըստ էության ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունն է»

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգստար (արխիվային լուսանկար)Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգստար (արխիվային լուսանկար)
x
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգստար (արխիվային լուսանկար)
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգստար (արխիվային լուսանկար)
Արմեն Հովհաննիսյան
«ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարությունն ըստ էության Միացյալ Նահանգների նախագահի կողմից արված հայտարարություն է»:
 
Այս մասին, ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ասել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգստարը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքում հրապարակված ստորագրահավաքներին տրված պատասխանը:
 
Միացյալ Նահանգների դեսպանը նշել է, որ հայտարարությունից ինքնըստինքյան բխում է, որ խաղաղ բնակիչների որևէ սպանություն անընդունելի է:
 
ԱՄՆ-ի Սպիտակ տունն ավելի վաղ արձագանքել է իր կայքում Ղարաբաղյան հակամարտության և Խոջալուի ողբերգության մասին ադրբեջանական կողմի նախաձեռնած ստորագրահավաքին, որի տակ իրենց անունն է դրել ավելի քան 100 հազար մարդ:
 
ԱՄՆ-ի Սպիտակ տունն իր կայքում հրապարակված պաշտոնական պատասխանում ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ընթացքում զոհվածների համար:
 
«Քանի որ ԱՄՆ-ի նախագահի հատուկ հայտարարություն չի հրապարակվի, Միացյալ Նահանգները խորապես ցավում է  Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի ընթացքում մարդկանց ողբերգական մահվան համար», - ասված է հայտարարության մեջ:
 
«Դա հիշեցնում է բոլորիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և որ տարածաշրջանում կայունություն, բարեկեցություն և հաշտեցում կարող է հաստատվել միմիայն հարատև և խաղաղ կարգավորման միջոցով: Որպես Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ուղղությամբ բոլոր կողմերի հետ աշխատելուն», - եզրափակում է ստորագրահավաքին ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի կողմից հրապարակված հայտարարությունը:
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին վերաբերող նման արձագանքով ավելի վաղ հանդես էր եկել ԱՄՆ-ի արտգործնախարարությունը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ազատության շքանշանով են պարգեւատրվել քաղաքացիական շարժման 19 ամերիկացի գործիչներi
|| 0:00:00
...  
🔇
X
28.11.2014
Մինչ քաղաքացիական իրավունքների եւ իրավահավասարության պայքարը Միացյալ Նահանգներում շարունակվում է, Նախագահ Օբաման Ազատության շքանշաններով է պարգեւատրել 19 գործիչների ովքեր մեծ ներդրում են կատարել ապագա սերունդների համար արդար, ապահով եւ բազմամշակույթ կյանք ապահովելու բնագավառում։ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հետմահու շքանշանով են պարգեւատրվել նաեւ 50 տարի առաջ Միսիսիպի նահանգում, ընտրական գրանցումների ժամանակ զոհված երեք ամերիկացիներ։