Մատչելի հղումներ

«Apple» ընկերությունն ու մի շարք հրատարակիչներ մեղադրվում են գների համաձայնեցված սահմանման մեջ


ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրում են «Apple» տեխնոլոգիական ընկերությունն ու գրքեր հրատարակող մի շարք ընկերությունների էլեկտրոնային գրքերի գների վերաբերյալ անօրինական պայմանավորվածություն ձեռք բերելու մեջ, որի պատճառով սպառողները միլիոնավոր դոլար կազմող կորուստ են կրել՝ լրացուցիչ գումար վճարելով իրենց գնումների համար:

Կառավարությունը աշխարհի ամենաարժեքավոր «Apple» ընկերության և «McMillan» ու «Penguin Publishing» ընկերությունների դեմ դատական հայց է ներկայացրել Նյու Յորքում՝ միաժամանակ երկար հետաքննության արդյունքում կարգավորելով երեք այլ հրատարակիչների՝ «Hachette», «HarperCollins» և «Simon & Schuster» ընկերությունների դեմ ներկայացված հայցերը:

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիք Հոլդերը Վաշինգտոնում անցկացված մամուլի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ դատական հայցերը նպատակ են հետապնդում «ապահովելու, որ էլեկտրոնային գրքերը լինեն հնարավորինս հասանելի»: Նրա համաձայն, կառավարությունը դատապարտում է այն հանգամանքը, որ «iPad» սարքի միջոցով գրքեր ընթերցելու դիմաց «սպառողները վճարել են գրքերի իրական արժեքը միլիոնավոր դոլարները գերազանցող գումար»:

Համակարգչային գրքերի շուրջ վիճաբանության հիմքում ընկած է ԱՄՆ-ի շուկայում «Amazon» ընկերության գերակայությունը, որը մեծ ժողովրդականություն վայելող էլեկտրոնային գրքերը համացանցի միջոցով վաճառում է 9,99 դոլար կազմող գնով: Ըստ ԱՄՆ-ի իշխանությունների, երբ երկու տարի առաջ «Apple» ընկերությունը շուկա է հանել «iPad» սարքը, այն միաժամանակ անօրինական համաձայնության է եկել հրատարակիչ ընկերությունների հետ: Համաձայնթյան արդյուքնում մշակվել գնային այնպիսի համակարգ, որը բարձրացրել է սպառողների կողմից վճարվող գինը՝ «Apple» ընկերության համար յուրաքանչյուր գրքի վաճառքից ապահովելով 30 տոկոս եկամուտ:

ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Շերիս Փոզենի համաձայն, գների գների համաձայնեցված սահմանում իրականացնելիս «ընկերությունների ղեկավարները քաջ գիտակցում էին, թե ինչ են անում»: Փոզենի վկայությամբ, պայմանավորվածության պատճառով յուրաքանչյուր գրքի գինը բարձրացել է 2-ից 3 դոլարով:

XS
SM
MD
LG