Շաբաթ, 23 Օգոստոս 2014 թ., ժամանակը Երևանում` 17:22

Եվրոպա

Կոսովոյի նախկին վարչապետն անմեղ է ճանաչվել

Այս դատավարությունը ՄԱԿ-ի պատերազմական հանցագործությունների միջազգային դատարանի կողմից դատական գործի վերանայման առաջին դեպքն է

Կոսովայի նախկին վարչապետ, Կոսովոյի ազատագրման բանակի նախկին հրամանատար Ռամուշ ՀարդինաջԿոսովայի նախկին վարչապետ, Կոսովոյի ազատագրման բանակի նախկին հրամանատար Ռամուշ Հարդինաջ
x
Կոսովայի նախկին վարչապետ, Կոսովոյի ազատագրման բանակի նախկին հրամանատար Ռամուշ Հարդինաջ
Կոսովայի նախկին վարչապետ, Կոսովոյի ազատագրման բանակի նախկին հրամանատար Ռամուշ Հարդինաջ
Արմեն Հովհաննիսյան
ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների միջազգային դատարանը հանել է Կոսովայի նախկին վարչապետ Ռամուշ Հարդինաջի և նրա երկու օգնականների նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելու մասին ներկայացված մեղադրանքները:
 
Մեղադրող կողմի համաձայն, Կոսովոյում 1990-ականների վերջին տեղի ունեցած պատերազմական գործողությունների ընթացքում մեղադրյալներն անդամակցել էին մի խմբավորման, որը առևանգել և խոշտանգումների էր ենթարկել խաղաղ 16 բնակչի՝ հետագայում սպանելով նրանցից ութին:
 
Հարադինաջը Կոսովոյի ազատագրման բանակի նախկին հրամանատարն է, որը, ըստ մեղադրող կողմի, ծրագրել էր վերահսկողություն հաստատել Կոսովոյի արևմտյան շրջանների նկատմամբ՝ ազատելով այդ տարածքը նման ծրագրերի դեմ հանդես եկող բոլոր սերբերից, գնչուներից և քաղաքացիական այլ անձանցից:
 
Հաագայում գտնվող ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների դատարանը հինգշաբթի օրը հանել է Հարադինաջին, Իդրիզ Բալաջին և Լահի Բրահիմաջին ներկայացված մեղադրանքները  և կարգադրել անհապաղ ազատ արձակել վերջիններիս: Դատավճիռը հնարավորություն է տալիս Հարադինաջին վերադառնալ Կոսովոյի քաղաքականություն, որտեղ 2005 թվականին վարչապետի պաշտոնը 100 օր զբաղեցնելուց հետո ստիպված է եղել թողնել պաշտոնը:
 
Կոսովոյի ալբանացիները ազգային հերոս են համարում Հարադինաջին:
 
ՄԱԿ-ի դատարանի կողմից նման դատավճիռ կայացնելու հանագամանքը կարող է դժվարացնել Կոսովոյի և Սերբիայի միջև վարվող բանակցությունները: Կոսովոն, որը 2008 թվականին անկախություն է հռչակել Սերբիայից, արդեն որպես անկախ պետություն է ճանաչվել մոտ 90 երկրների կողմից: Սերբիան պնդում է, որ Կոսովոն մնում է իր նահանգներից մեկը:
 
Այս դատավարությունը դարձել է ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների միջազգային դատարանի կողմից  վերանայված առաջին գործը: Հարադինաջն ու Բալաջը անմեղ են ճանաչվել 2008 թվականին կայացած դատավարության ընթացքում, սակայն Բրահիմաջը դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման: Հաագայի բողոքարկման պալատը կարգադրել է կրկին լսումներ անցկացնել այս երեք անձանց գործով՝ նշելով, որ առաջին դատավարության ընթացքում տեղի են գտել վկաների ահաբեկման բազմաթիվ դեպքեր:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Գազան ու «Համասը»` պաղեստինցիների առաջնորդի մարտահրավերներi
|| 0:00:00
...
 
🔇
X
22.08.2014
Մահմուդ Աբբասի գլխավորած Պաղեստինի ազգային միասնության կառավարությանը չի հաջողվել համոզել «Համաս»-ին համաձայնվել Գազայում հրադադարի պայմաններին, որոնք Եգիպտոսը համաձայնեցրել էր Իսրայելի հետ