Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Վերջին 20 տարվա ընթացքում ծննդաբերության ժամանակ մահացության ցուցանիշը նվազել է գրեթե կեսով»


Միավորված ազգերի կազմակերպության զեկույցի համաձայն, աշխարհում ծննդաբերող կանանց մահացության ցուցանիշը վերջին քսան տարվա ընթացքում նվազել է գրեթե 50 տոկոսով:

Ժնևից իր գործունեությունն իրականացնող Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցի համաձայն, 1990 թվականին 540 հազար մահացու դեպքերից այս թիվը նվազել է՝ 2010 թվականին հասցնելով 287 հազար ցուցանիշի:

Զեկույցում սակայն նշվել է, որ հղիության ընթացքում ունեցած բարդույթների պատճառով աշխարհում յուրաքանչյուր երկու րոպեն մեկ մահանում է մեկ կին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Սահարայից դեպի հարավ գտնվող և Հարավային Ասիայի պետություններում:

Զեկույցի համաձայն, երկու երկրում՝ Հնդկաստանում և Նիգերիայում միասին 2010 թվականին գրանցվել է աշխարհում ծննդաբերության հետ կապված մահացու դեպքերի մեկ երրորդը. Հնդկաստանում գրանցվել է նման դեպքերի 20, իսկ Նիգերիայում՝ 14 տոկոսը:

XS
SM
MD
LG