Շաբաթ, 30 Օգոստոս 2014 թ., ժամանակը Երևանում` 04:20

Աշխարհ

«Ոչ նորմալ եղանակը սովորական երևույթ է դարձել»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. «Որևէ մեկը պաշտպանված չէ գլոբալ տաքացումից»

x
Արմեն Հովհաննիսյան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի համաձայն, արդեն սովորական երևույթ դարձած ոչ նորմալ եղանակը, ներառյալ ուժգին փոթորիկները, սառցադաշտերի հալումն ու երաշտները, վտանգ է ներկայացնում աշխարհում անվտանգության և մարդկության ապագայի համար:
 
Բան Կի-մունը, հադես գալով Քաթարի մայրաքաղաք Դոհայուն անցկացվող Կլիմայի փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի համաժողովի ընթացքում, նշել է, որ որևէ մեկը պաշտպանված չէ գլոբալ տաքացումից՝ «մարդկության համար, մեր ապրելակերպի և ապագայի ծրագրերի համար մարտահրավեր» անվանելով այս երևույթը:
 
Ավելի քան 200 պետությունների ներկայացուցիչներ հանդիպում են անցկացնում Դոհայում՝ նպատակ հետապնդելով երկարաձգել ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման նպատակով 1997 թվականին ստորագրված Կիոտոյի արձանագրությունը, որի գործողության ժամկետը լրանում է այս տարվա վերջին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախատեսում է երկարաձգել արձանագրության գործողության ժամկետը մինչև 2020 թվականը, երբ ենթադրաբար ուժի մեջ արդեն մտած կլինի ավելի մեծ պարտադրող ուժ ունեցող մեկ այլ համաձայնագիր:
 
Միացյալ Նահանգները երբեք չի վավերացրել Կիոտոյի արձանագրությունը, իսկ աշխարհի խոշորագույն տնտեսություններ ունեցող այլ պետություններ, օրինակ՝ Ռուսաստանն ու Ճապոնիան, դուրս են եկել համաձայնագրից՝ դժգոհություն արտահայտելով այն հանգամանքով, որ համաձայնագիրը չի ընդգրկում արագ աճող տնտեսություններ ունեցող Հնդկաստանն ու Չինաստանը, որոնք նաև շրջակա միջավայրն զանգվածային աղտոտման պատճառ հանդիսացող հիմնական պետություններից են:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Աշխարհի բնակչության ծերացման տնտեսական վտանգըi
|| 0:00:00
...
 
🔇
X
29.08.2014
Աշխարհը ծերանում է, ու ծերանում է մեծ արագությամբ։ Ու քանի դեռ մեծանում է թոշակի անցնող անձանց թիվը, ավելի են նոսրանում նրանց աշխատանքային տեղերը զբաղեցնող երիտասարդների շարքերը։ Փաստ, որը բացասաբար է ազդելու համաշխարհային տնտեսական աճի վրա։ Փորձագետները կարծում են սակայն, որ այս խնդրի համար կա լուծում։