Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահը զինադադար է առաջարկել


Ուկրաինայի նախագահը զինադադար է առաջարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից մեկ օր անց, որի ընթացքում քննարկվել է զինադադարի հնարավորությունը

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն առաջարկել է Ուկրաինայի արևելքում սահմանել միակողմանի զինադադար: Զինադադարն առաջարկվում է տարածաշրջանում հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղության ծրագրի շրջանակներում:

Նախագահ Պորոշենկոն չորեքշաբթի օրն ասել է, որ զինադադարը ռուսաստանամետ անջատողականներին հնարավորություն կընձեռի վայր դնել զենքը: Նրա համաձայն, զինադադարի ընթացքում նրանց, ովքեր ցանկանում ենք լքել երկիրը, տրամադրվելու է նման հնարավորություն:

Ուկրաինայի նախագահն այն հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից մեկ օր անց, որի ընթացքում քննարկվել է զինադադարի հնարավորությունը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը չորեքշաբթի օրը տեղեկացրել է, որ Ռուսաստանից դեպի Եվրոպա բնական գազ տեղափոխող խողովակաշարի վրա տեղի ունեցած պայթյունի պատճառը եղել է այնտեղ տեղադրված պայթուցիկ սարքը:

Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը գազատարի վրա տեղի ունեցած պայթյունը «սաբոտաժ» է անվանել՝ նշելով, որ այն նպատակ է հետապնդում խարխլելու որպես էներգակիրների հուսալի փոխադրող Ուկրաինայի համբավը:

«Այդ իսկ պատճառով միանգամայն պարզ է, թե ով է հետաքրքրված Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգին վնաս հասցնելու մեջ: Ուկրաինան հայտարարում է, որ այն տարանցիկ հուսալի պետություն է, մենք կատարել և կատարելու ենք բնական գազի փոխադրման ոլորտում մեր բոլոր պարտավորությունները», - ասել է Ուկրաինայի վարչապետը:
XS
SM
MD
LG