Շաբաթ, 25 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 03:27

Եվրոպա

Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը

Տիմոշենկոն հացադուլը դադարեցնելու որոշման մասին հայտնել է գերմանացի մի խումբ բժիշկների հետ հիվանդանոցում ունեցած հանդիպումից հետո

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն համաձայնել է դադարեցնել որպես երկրում վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրախախտումների դեմ բողոքի նշան անցկացվող հացադուլը:
 
Երկրի առողջապահության փոխնախարար Ռաիսա Մոիսենկոյի համաձայն, Տիմոշենկոն հացադուլը դադարեցնելու որոշման մասին հայտնել է հինգշաբթի օրը՝ գերմանացի մի խումբ բժիշկների հետ Խարկով քաղաքում գտնվող հիվանդանոցում ունեցած հանդիպումից հետո:
 
Ուկրաինայի նախկին վարչապետ և ընդդիմության ներկայիս առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հացադուլը սկսել էր հոկտեմբերի 29-ին՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով նախորդ օրն անցկացված ընտրությունների ընթացքում տեղ գտած բազմաթիվ ընտրախախտումների դեմ: Ուկրաինայի կառավարությունը քվեարկության ընթացքում թույլ տված խախտումների համար քննադատության են ենթարկել նաև միջազգային դիտորդներն ու Միացյալ Նահանգները:
 
Յուլիա Տիմոշենկոն այժմ կրում է յոթ տարվա պատիժ՝ պաշտոնական դիրքը չարաշահելու համար, սակայն պնդում է, որ իր դատավարությունն ու հետագա ազատազրկումն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից իրեն որպես քաղաքական հակառակորդ հեռացնելուն ուղղված ջանքերի հետևանք է:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--