Մատչելի հղումներ

Չրերի արտադրությունը խոստումնալից ապագա ունի


ՄԱԿ-ի սննդի ու գյուղատնտեսության կազմակերպության գնահատականով մարդու համար արտադրված սննդի մեկ երրորդը փչանում է մատակարարման օղակներում. Ձեռներեցները նոր մոտեցումներ են մշակվել` այս բացը ուղղելու ու սպառողին այդ սնունդը օգտագործելու հնարավորություն տալով:

Ամեն շաբաթ Եղիսաբեթ Բեննեթը մասնահատում է 230 կիլոգրամ խնձոր։ Նրա աշխատողները` անտուն ու նախկինում դատված կանայք, փորում ու հեռացնում են վնասված հատվածները: Բենեթը մագիստրոսի կոչում ունի սննդագիտության ոլորտում եւ նոյեմբերին Վաշինգտոնում թողարկել է “Ֆրութսայքլ” մրգերի վերամշակման հիմնարկը: Ընկերությունը վնասված խնձորներից մրգային բարակ չորուկներ է պատրաստում, որը նման է չրին:

“Ցայսօր մենք փրկել ենք մոտ 4692 կգ խնձոր, որը այլապես խոտանվելու էր”, - ասում է Եղիսաբեթը:

Տեղացի գյուղատնտես Մաթ Հարշը իր տձեւ խնձորները տանում է գյուղատնտեսական շուկա: “Մենք աճեցնում ենք 40 հեկտար բանջարեղեն ու նույնքան էլ մրգեղեն, եւ դրանց 10 տոկոսը խալեր կամ չնչին վնասվածքներ ունեն ու այդ պատճառով սովորական խանութներում վաճառքի չեն վերցնում: Ստիպված նետում էինք դրանք աղբը”:

Բենեթը իր չորուկ խնձորները վաճառում է Վաշինգտոնի փոքրիկ խանութներում, իսկ ազգային սուպերմարկետների ցանցի հետ բանակցությունները ընթացքում են: Բրիթնի Մեյնինգերը ստանում է ապրանքը ամեն կիրակի: Նա այս ծառայությանը անդամագրվել է մի քանի ամիս առաջ: Իսկ Իվան Լութցը անցյալ մայիսին` քոլեջը ավարտելուց հետո, համահիմնադրել է այս ընկերությունը. “ Սա մի քիչ մեծ է, այս մեկը մի տեսակ զազրելի է: Դա չի ազդում սննդի որակի վրա, սակայն այն չեն ընդունում խանութներում. Մենք դրանք լոկ փաթեթավորում ենք ու հասցնում մեր գնորդին”: Լութցը գնում է ապրանքը զեղչված գներով տեղական գյուղական տնտեսություններում կամ մեծածախ վերավաճառողներից, ու ասում, որ իր ընկերությունը լոկ վերավաճառող չէ. “Բոլոր փաթեթները մենք հասցնում ենք մեր գնորդին, ու կարիքավորներին ենք նվիրաբերում առողջ սնունդ”:

Նրանց հաճախորդ Բրիթնի Մեյնինգերը շատ ուրախ է, որ մասնակցություն ունի նրանց առաքելության իրականացմանը. “Ամեն դեպքում դուք եփում ու ճզմում եք այն, ուստի դրա տեսքը էական չէ”: “Հանգրի հարվեսթ” ընկերությունը ավելի քան 500 հաճախորդ ունի եւ նրանց թիվն օր-օրի աճում է: Ակնկալվում է, որ տարվա վերջին այն կհասնի 5000-ի:

XS
SM
MD
LG