Հինգշաբթի, 23 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 16:09

Մերձավոր Արևելք

ԱՄԷ-ում ահաբեկչական խումբ է բացահայտվել

Խումբը ծրագրում էր հարձակումներ իրականացնել ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում և տարածաշրջանի մի շարք այլ պետություններում

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտնել են այս երկրում, Սաուդյան Արաբիայում և մոտակա մի քանի այլ պետություններում ահաբեկչական հարձակումներ ծրագրավորող մի խումբ զինյալների ձերբակալության մասին:
 
«WAM» պաշտոնական լրատվական գործակալությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ «շեղվածների խումբը ծրագրում էր գործողություններ իրականացնել ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում և մի շարք այլ քույր պետություններում»:
 
«Շեղվածների խումբ» արտահայտությունը սովորաբար օգտագործվում է Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից՝ «ալ-Քաիդա»-ի անդամներին նկարագրելու համար:
 
Պաշտոնական լրատվական գործակալության համաձայն, խումբն իր տրամադրության տակ ունեցել է ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ: Կասկածյալների և վերջիններիս ձերբակալության մասին այլ մանրամասներ չեն ներկայացվել:
 
Սաուդյան Արաբիան պայքար է մղում Եմենում և Պարսից ծոցի հարևան պետություններում գտնվող ռազմակայաններից իրեն պատկանող հաստատությունների ուղղությամբ հարձակումներ իրականացնող «ալ-Քաիդա»-ի զինյալների դեմ: Սաուդյան Արաբիայում վերջին մի քանի ամսվա ընթացքում ձերբակալվել են տեղի և Եմենի քաղաքացի բազմաթիվ կասկածյալներ:
 
Եմենի մայրաքաղաք Սանայում այս տարվա նոյեմբեր ամսին չնույնականացված զինյալի կողմից արձակված կրակի հետևանքով զոհվել էր Սաուդյան Արաբիայի մի դիվանագետ և վերջինիս թիկնապահը: Հարձակումն ըստ էության ծրագրված է եղել «ալ-Քաիդա»-ի կողմից:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--