Ուրբաթ, 19 Դեկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 04:32

Տարածաշրջան

Թուրքիան դրական չի արձագանքել Հայաստանի հետ սահմանը բացելու կոչերին

«Ներկայում փախստականների ճամբարում գրանցված չէ որևէ սիրիահայ». Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ

2013թ. հունվարի 5-ին ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքում մեկնարկած ստորագրահավաք, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային առաջարկվել է կոչ անել Թուրքիային սիրիահայերի առջև բացել հայ-թուրքական սահմանը2013թ. հունվարի 5-ին ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքում մեկնարկած ստորագրահավաք, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային առաջարկվել է կոչ անել Թուրքիային սիրիահայերի առջև բացել հայ-թուրքական սահմանը
x
2013թ. հունվարի 5-ին ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքում մեկնարկած ստորագրահավաք, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային առաջարկվել է կոչ անել Թուրքիային սիրիահայերի առջև բացել հայ-թուրքական սահմանը
2013թ. հունվարի 5-ին ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքում մեկնարկած ստորագրահավաք, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային առաջարկվել է կոչ անել Թուրքիային սիրիահայերի առջև բացել հայ-թուրքական սահմանը
Արմեն Հովհաննիսյան
«Թուրքիան դրական արձագանք չի տվել սիրիահայերի կողմից Հայաստան ժամանելու գործընթացը հեշտացնելու նպատակով Հայաստանի հետ սահմանը բացելու կոչերին»:
 
Այս մասին գրում է «Հուրիեթ» պարբերականը՝ մեջբերելով Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելջուք Յունալի կողմից ներկայացված գրավոր հաղորդագրությունը, որի համաձայն «Հայաստանից Սիրիայում ապրող հայերին հասցեագրված մարդասիրական օգնությունը փոխանցելու համար Թուրքիան տրամադրում է բոլոր տեսակի հնարավորություններ»:
 
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 5-ին ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքում մեկնարկած ստորագրահավաքի համաձայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային առաջարկվել է կոչ անել Թուրքիային սիրիահայերի առջև բացել հայ-թուրքական սահմանը՝ առանց որևէ նախապայմանների:
 
«ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքում մեկնարկած ստորագրահավաքն ունի քաղաքական նպատակներ և չի արտացոլում տեղում ստեղծված իրականությանը», - ասել է արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով. «Երկրից հեռանալու դեպքում սիրիահայերը կգերադասեն օդային ճանապարհով տեղափոխվել Հայաստան Հաթայ նահանգից, այլ ոչ թե անցնել մի քանի հազար կիլոմետր երկարությամբ ցամաքային ճանապարհը»:
 
Արտգործնախարարության խոսնակ Յունալն ասել է նաև, թե Թուրքիան պատրաստ է ոչ մահմեդական փախստականների համար նախատեսված փախստականների հատուկ ճամբար բացել, սակայն նման անհրաժեշտություն դեռևս չկա:
 
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը տեղեկացրել է, որ սիրիացի փախստականների ճամբարներում առկա են ոչ մահմեդական որոշ թվով անձինք, և Թուրքիան պատրաստ է հատուկ ճամբար հատկացնել նրանց համար, եթե ոչ մահմեդական փախստականների թիվը Թուրքիայում ավելանա, և նրանք դիմեն՝ նման ճամբար բացելու պահանջով:
 
«Ներկայում փախստականների ճամբարում գրանցված չէ որևէ սիրիահայ», - տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Խաղաղօվկիանոսյան երկրների միջեւ առեւտրային կապերի խթանման համաձայնագիրը Օբամայի վարչակազմի առաջնահերթություններից էi
|| 0:00:00
...  
🔇
X
18.12.2014