Կիրակի, 23 Նոյեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 14:49

Տարածաշրջան

Թուրքիան օգնում է Իրանին՝ ոսկու առևտրի միջոցով

Թուրքիան շարունակում է բավարարել Իրանի կողմից ոսկու նկատմամբ գոյացած պահանջարկի հիմնական մասը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպումը Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, 2011թ. մայիսի 9:Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպումը Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, 2011թ. մայիսի 9:
x
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպումը Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, 2011թ. մայիսի 9:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպումը Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, 2011թ. մայիսի 9:
Արմեն Հովհաննիսյան
«Թուրքիայի բանկերը շարունակում են ոսկի ուղարկել Իրան՝ չնայած Միացյալ Նահանգների կողմից գործադրվող ճնշման, որն ուղղված է Իրանի կողմից միջազգային պատժամիջոցները շրջանցելու նպաստող «ոսկի բնական գազի դիմաց» առևտուրը վերջ տալուն»:
 
Այս մասին գրում է Թուրքիայում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Դորիան Ջոնսը , որն իր հոդվածում մեջ է բերում Ստամբուլից գործունեություն իրականացնող «Գլոբալ Սորս Փարթներզ» հետազոտական ընկերության ներկայացուցիչ Աթիլա Եսիլադայի խոսքերը: Վերջինիս համաձայն, Թուրքիան շարունակում է բավարարել Իրանի կողմից ոսկու նկատմամբ գոյացած պահանջարկի հիմնական մասը:
 
«Դեպի Իրան ոսկու առևտուրը դիվերսիկացված է Շվեյցարիայի և Աբու Դաբիի միջոցով, սակայն անցյալ տարվա ընթացքում այն կազմել է մոտ 11 միլիարդ դոլար՝ հիմնականում ֆինանսավորվելով Թուրքիայի ոսկու ազգային պաշարի միջոցով: Ոսկին դարձել է Իրանի հիմնական արժույթը՝ արտերկրից անհրաժեշտ ապրանքների գնումն ապահովելու առումով», - ասել է Եսիլադան:
 
Հեղինակը հիշեցնում է, որ անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հաստատել էր, որ Իրանը ոսկի գնելու համար վճարում է Թուրքիա առաքվող բնական գազի դիմած թուրքական լիրայով ստացվող գումարներից: Իրանը երկրում արդյունահանվող գազի 90 տոկոսն արտահանում է Թուրքիա՝ այսպիսով Ռուսաստանից հետո լինելով Թուրքիա բնական գազի ամենախոշոր երկրորդ մատակարարը:
 
Դեպի Իրան ոսկու հոսքը դադարեցնելու նպատակով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս ամիս իր ստորագրությամբ օրենքի ուժ է հաղորդել Իրանին թանկարժեք մետաղներ ծախելը: Թուրքիան սակայն պնդում է, թե իրավական այս միջոցն իր համար պարտադիր ուժ չունի:
 
«Թուրքիան իր համար պարտավորեցնող է համարում միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ [ՄԱԿ-ի կանոնադրության] յոթերորդ գլխի պահանջների ներքո ընդունված բանաձևերը», - ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելջուք Ունալը:
 
Վերլուծաբան Եսիլադայի համաձայն, Անկարան այնուամենայնիվ կկատարի այս պահանջը:
 
«Միացյալ Նահանգները նախ կփորձի համոզել Թուրքիային միակողմանի դադարեցնել նման գործողությունները:  Եթե նման փորձերն ազդեցություն չունենան, ապա կնկատվի ճնշման ավելացում նրանց նկատմամբ, ովքեր որևէ կերպով միջնորդում են այս առևտրին», - ասել է Եսիլադան:
 
«Իրանի դեմ, ըստ էության, լրացուցիչ պատժամիջոցներ կընդունվեն, և սպասվում է, որ Իրանից էներգակիրների ներմուծման առումով կախվածության նվազեցմանն ուղղված ճնշումը Թուրքիայի նկատմամբ միայն կավելանա: Վերլուծաբանների կարծիքով, այս գործընթացը կարող է արագանալ, քանի որ Թեհրանի ու Անկարայի միջև տարաձայնությունները, մանավանդ Սիրիայի հարցի շուրջ, գնալով ավելանում են», - եզրափակում է հոդվածը Դորիան Ջոնսը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Իսլամիստների գործողությունները որակվում են որպես "ցեղասպանություն"i
|| 0:00:00
...  
🔇
X
21.11.2014
Իսկ ի՞նչ են ասում միջազգային օրենքները։ Եթե ցեղասպանություն է, ի՞նչ կարելի է ու ի՞նչ պիտի արվի։