Հինգշաբթի, 24 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 12:39

Հայաստան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները

«Ամբողջ աշխարհում կոռուպցիան շարունակում է կործանարար ազդեցություն ունենալ հասարակության վրա»

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»,  2012թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները«Թրանսփարենսի Ինթերնեշնլ», 2012թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները
x
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»,  2012թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ», 2012թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
«Անցյալ տարի պետական մարմիններում կոռուպցիայի աճը ստիպել է մի քանի պետության առաջնորդներին լքել իրենց պաշտոնները: Այնուամենայնիվ, ամփոփելով այս իրադարձությունների արդյունքները, հասկանալի է դառնում այն փաստը, որ բազմաթիվ երկրներում կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահումների և գաղտնի գործարքների ծավալները դեռևս բարձր են»:
 
Այս մասին նշվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կողմից հրապարակված 2012 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթվի նախաբանում, որտեղ ասված է նաև, որ ամբողջ աշխարհում այս երևույթը շարունակում է կործանարար ազդեցություն ունենալ հասարակության վրա:
 
Այս տարի Կոռուպցիայի ընկալման համաթվի կազմման մեթոդոլոգիան նորացվել է, և այս փոփոխությունների առավել լիարժեք արտացոլման համար համաթիվը ներկայացված է 0-ից (կոռուպցիայի ամենաբարձր մակարդակ) մինչև 100 (կոռուպցիայի ամենացածր մակարդակ) սանդղակով: 
 
Կոռուպցիայի ընկալման համաթվի այս տարվա տվյալների համաձայն, առաջին տեղը կիսել են Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան՝ շնորհիվ տեղեկատվության հասանելիության զարգացած համակարգերի, ինչպես նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց գործունեությունը կարգավորող խիստ կանոնների:
 
Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Սոմալին կրկին դրսևորել են համաթվի ամենացածր ցուցանիշները, ինչը հետևանք է այս պետություններում հաշվետվողականության և պետական արդյունավետ ինստիտուտների բացակայության:
 
Հայաստանում  կոռուպցիայի ընկալման համաթիվը 34-ն է, իսկ 174 երկրների ցանկում Հայաստանը 105-րդ տեղում է:
Հայաստանի ցուցանիշը ցածր է Վրաստանից, որը գտնվում է 51-րդ տեղը, և բարձր է Ադրբեջանից, որը 139-րդ տեղում է:
 
Միացյալ Նահանգները 174 երկրների ցանկում զբաղեցրել է 19-րդ տեղը, Չինաստանը՝ 80-րդ, Հնդկաստանը՝ 94-րդ տեղը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ռուսաստանի տնտեսությունըi
|| 0:00:00
...
 
🔇
X
23.04.2014
Ռուսաստանի տնտեսության նախարարի համաձայն, արեւմտյան պատժամիջոցները վնասում են Ռուսաստանի տնտեսությանը։ ՛՛Ռուսաստանի տնտեսական արտադրանքը անկում է ապրել, որովհետեւ ներդրողները իրենց գումարները այլուր են փոխադրում։ Սակայն որոշ արեւմտյան ընկերություններ անտեսելով այդ միտումը ընդլայնում են իրենց բիզնեսը Ռուսաստանում։ Դրանով հանդերձ, Միացյալ Նահանգներն ու եվրոպական դաշնակիցները ավելի լայն պատժամիջոցներ են ծրագրում, Ղրիմը Ռուսաստանին կցելու համար Մոսկվային պատժելու նպատակով։