Շաբաթ, 26 Հուլիս 2014 թ., ժամանակը Երևանում` 00:39

Աշխարհ

«Տոյոտա»-ն հետ է կանչել ավելի քան 2,7 միլիոն մեքենա

Ընկերության համաձայն, անսարքությունների վերացման համար պահանջվում է մեկ ժամից պակաս ժամանակ

x
Արմեն Հովհաննիսյան
«Տոյոտա» ընկերությունն ամբողջ աշխարհում հետ է կանչում ավելի 2,7 միլիոն մեքենա՝ վերջիններում ղեկի և ջրի պոմպի հայտնաբերված անսարքությունների պատճառով:
 
Այս հետկանչը դարձել է աշխարհի ամենախոշոր ավտոարտադրողի կողմից վերջին ամիսների ընթացքում հայտարարված խոշոր արդեն երկրորդ հետկանչը:
 
Ճապոնական ընկերությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ հայտնաբերված անսարքությունների պատճառով որևէ վթար չի գրանցվել: Ընկերության համաձայն, անսարքությունների վերացման համար պահանջվում է մեկ ժամից պակաս ժամանակ:
 
Անսարքությունը հայտնաբերվել է ընկերության կողմից արտադրվող 14 մոդելներում, ներառյալ մեծ ժողովրդականություն վայելող «Փրիուս» երկրորդ սերնդի հիբրիդային մոդելում: Տեխնիկական խնդիրներ կարող են ունենալ նաև 2000-ից 2011 թվականներին արտադրված «Կորոլա», «Ուիշ» և մի շարք այլ մոդելներ:
 
Հայտարարված անսարքություններն ունեցող մոտ 1,5 միլիոն մեքենա վաճառվել էին Ճապոնիայում, մնացած քանակությունը սփռված է աշխարհով մեկ, ներառյալ Միացյալ Նահանգները, որտեղ վաճառվել է նման 670 հազար մեքենա, և եվրոպական պետությունները, որտեղ հետկանչի ենթակա մեքենաների թիվը կազմում է 496 հազար:
 
Անցյալ ամիս «Տոյոտա» ընկերությունը հետ է կանչել 7,4 միլիոն մեքենա՝ պատուհանի կառավարման սարքավորման մեջ հայտնաբերված անսարքությամբ հրդեհի վտանգի առաջացման պատճառով:
 
Ընկերության կողմից արտադրվող մեքենաների որակի համբավին ծանր հարված էր հասցվել 2009-ից  2011 թվականներն ընկած ժամանակահատվածում, երբ որոշ մոդելներ գրանցել էին արագության ինքնաբերաբար ավելացում:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ով կարող է կործանել օդանավերi
|| 0:00:00
...
 
🔇
X
25.07.2014
Մալայզիայի ավիաուղիների թիվ 17 թռիչքն իրականացնող կործանված օդանավի բեկորները սփռվել են արեւելյան Ուկրաինայում 21 կմ շառավղով։ Այդ պատճառով հետաքննիչներից ամիսներ կպահանջվեն ճշտելու համար այն հրթիռի տեսակը, որը հարվածել է օդանավին։