Երեքշաբթի, 30 Հունիս 2015 թ., ժամանակը Երևանում` 23:40

ԱՄՆ

«Մեծահարուստների հարկման ավելացումը կործանիչ չի լինի տնտեսական աճի համար»

ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի հարցերով գրասենյակը միջամտեց դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների միջև այսպես կոչված «ֆինանսական ժայռի» շուրջ առկա տարաձայնության մեջ

x
Արմեն Հովհաննիսյան
Մեծահարուստ ամերիկացիների հարկման ավելացումը և հարկման մակարդակի պահպանումը ֆինանսական ավելի քիչ կարողություններ ունեցող խավի համար զգալի վնաս չի հասցնի ԱՄՆ-ի տնտեսական աճին 2013 թվականին:
 
Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի հարցերով գրասենյակը՝ այսպիսով միջամտելով դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների միջև այսպես կոչված «ֆինանսական ժայռի» շուրջ առկա տարաձայնության մեջ:
 
Որևէ կուսակցության չպատկանող Կոնգրեսի հեղինակավոր մարմնի կողմից հրապարակված զեկույցը ըստ էության պետք է քաջալերի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, որպեսզի վերջինս շարունակի պահանջել հարուստների նկատմամբ կիրառվող հարկադրույքների բարձրացումը:
 
Հանրապետականները պնդում են սակայն, որ հարկերի ցանկացած բարձրացում կործանիչ կդառնա ԱՄՆ-ի տնտեսության, մասնավորապես փոքր բիզնեսի, ինչպես նաև ԱՄՆ-ի զբաղվածության շուկայի համար: Նրանք որևէ զիջում չեն նախատեսում կատարել այն դիրքորոշման մեջ, որի համաձայն նախագահ Ջորջ Բուշի օրոք հարուստներին տրված հարկային որևէ արտոնություն չպետք է դադարեցվի:
 
Կոնգրեսի հանձնաժողովի համաձայն, հարուստներին հարկային արտոնությունների դադարեցումը մինչև գալիք տարվա ավարտը կնվազեցնի աշխատատեղերի ավելացումը մոտ 200 հազարով, մինչդեռ հանրապետականները պնդում են, որ հարկերի ավելացումը կնվազեցնի նույն ցուցանիշը 700 հազարով:
 
«Այս ընտրարշավի ամբողջ ընթացքում Ամերիկայի ժողովուրդը հստակ ուղերձ է հղել առ այն, որ մարդիկ նախընտրել են բյուջեի հավասարակշռված նվազեցման գործում ամենահարուստ ամերիկացիներից մի փոքր ավելի շատ ջանք գործադրելու խնդրանքով դիմելու շուրջ նախագահի տեսակետը», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան խորհրդական Դեյվիդ Փլաֆը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Հունաստանի ճգնաժամը կարող է դառնալ համաեվրոպականi
|| 0:00:00
...  
🔇
X
30.06.2015
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ասաց, որ հարգելու է իր երկրի տնտեսական ապագայի վերաբերյալ առաջիկա հանրաքվեն, եթե քվեարկողները պահանջեն վերադառնալ եւրոպական խիստ միջոցառումներին, որոնց նա սակայն ընդդիմանում է:

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.