Չորեքշաբթի, 22 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 11:20

Աշխարհ

Թալիբները պատասխանատվություն են ստանձնել Քաբուլում իրականացված հարձակման համար

Հարձակման թիրախ է դարձել անվտանգության ոլորտում գործող ամերիկյան ընկերությունը

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Աֆղանստանում թալիբները պատասխանատվություն են ստանձնել ԱՄՆ-ի կառավարության կապալառուներից մեկի սեփականությունը հանդիսացող համալիրներից մեկում իրականացված պայթյունից համաձայն:
 
Երկրի իշխանությունների համաձայն, Քաբուլում երկուշաբթի օրն իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է Աֆղանստանի քաղաքացի երկու աշխատող, վնասվածքներ է ստացել մեկ տասնյակից ավելի մարդ:
 
Թալիբների խոսնակի համաձայն, ինքնասպանի կողմից իրականացված այս հարձակման թիրախն է եղել ամերիկյան «Քոնթրաք» ընկերությունը, որը գործում է զինված ուժերի անվտանգություն ապահովելու ոլորտում, մասնավորապես՝ կառուցում է զինված ուժերի օգտագործման համար նախատեսված շինություններ:
 
Աֆղանստանի այլ վայրերից մեկում՝ Նանգարհար նահանգում երկուշաբթի օրը տեղի ունեցած պատահարի զոհ է գնացել 9-ից 13 տարեկան տասը աղջիկ երեխա: Իշխանությունների համաձայն, աղջիկները վառելափայն էին հավաքում երկուշաբթի առավոտյան, երբ տեղի ունեցավ նրանց կյանքը խլած ականի պայթյունը:
 
Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ հավելելով, որ Աֆղանստանը «դարձել է աշխարհում ամենախիտ ականապատված երկրներից մեկը»: Գեներալ Ալենն ասել է նաև, թե «ականներին վերաբերող ողբերգական և դաժան փաստերից այնն է, որ դրանք տարբերություն չեն դնում մարդկանց միջև»:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--