Չորեքշաբթի, 22 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 02:59

Մերձավոր Արևելք

Մարտեր Սիրիայում՝ պաղեստինցի փախստականների ճամբարում

Ազատ է արձակվել ամերիկյան «Էն-Բի-Սի» հեռուստաընկերութան արտասահմանյան թղթակից Ռիչարդ Էնգլելն ու իր հետ աշխատող լրագրողների խումբը

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Սիրիայի ակտիվիստները հայտնել են Դամասկոսում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարում ընդդիմության ուժերի և նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ստորաբաժանումների միջև ուժգին մարտեր ծավալվելու մասին:
 
«Յարմուք» ճամբարում երեքշաբթի օրը ծավալված մարտերից երկու օր առաջ հակակառավարական ակտիվիստները հայտնել էին, որ ճամբարի ուղղությամբ կառավարական օդուժի կողմից իրականացված հարձակումն առնվազն ութ զոհի պատճառ էր դարձել և եղել առաջին դեպքն անցյալ տարվա մարտ ամսին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից այլախոհությունը ճնշելուն ուղղված գործողությունները մեկնարկելու ժամանակից, երբ օդային հարձակում է իրականացվել փախստականների ճամբարի ուղղությամբ:
 
Ամերիկյան «Էն-Բի-Սի» հեռուստաընկերությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ ընկերության արտասահմանյան թղթակից Ռիչարդ Էնգլելն ու նրա հետ աշխատող լրագրողների խումբը ազատ են արձակվել՝ Սիրիայում առևանգված լինելուց հետո:
 
«Էն-Բի-Սի»-ի կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն, Էնեգլն ու նրա հետ աշխատող լրագրողների խումբը առևանգվել էր անցյալ հինգշաբթի օրը՝ Թուրքիայից դեպի Սիրիայի հյուսիս-արևմտյան տարածքներ անցնելու ժամանակ: Հաղորդագրության մեջ ասված է, որ լրագրողները, որոնց ազատելու համար կարճատև մարտ է մղվել, ազատ են արձակվել և երեքշաբթի օրն անվնաս անցել Թուրքիայի տարածք:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--