Հինգշաբթի, 24 Հուլիս 2014 թ., ժամանակը Երևանում` 23:17

Մերձավոր Արևելք

Սիրիայի օդուժը գործարան է ռմբակոծել

Իրավապաշտպանների համաձայն, երկրում անցյալ տարվա մարտ ամսից նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ուղղված ապստամբության բռնկման ժամանակից զոհվել է ավելի քան 40 հազար մարդ

x
Արմեն Հովհաննիսյան
Սիրիայի ակտիվիստների համաձայն, երկրի զինված ուժերի ռազմական օդանավերը հարված են հասցրել հյուսիսային Իդլիբ քաղաքի մոտակայքում գտնվող մի գործարանի ուղղությամբ:
 
Ակտիվիստների համաձայն, երեքշաբթի օրը ձիթապտղի յուղի գործարանի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 20, վնասվածքներ ստացել՝ մեկ տասնյակից ավելի մարդ:
 
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, երկրում անցյալ տարվա մարտ ամսից նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ուղղված ապստամբության բռնկման ժամանակից զոհվել է ավելի քան 40 հազար մարդ:
 
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի օդանավերը անցյալ օրը ռմբակոծել են Թուրքիայի հետ սահմանամերձ շրջանում գտնվող ապստամբների հենակետերը: Ռմբակոծության հետևանքով հարձակման թիրախները չեն խոցվել, սակայն հարյուրավոր սիրիացիներ փախուստի են դիմել դեպի Թուրքիա:
 
Սահմանից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Սիրիայի ազատ բանակի» հենակետի ուղղությամբ հարվածն իրականացվել էր այն ժամանակ, երբ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները նախատեսում էին մեկնարկել «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգերի տեղակայման համար համապատասխան վայրերի գնահատման աշխատանքները:
 
Անկարան հերքել է Սիրիայի իշխանությունները բողոքներն այն մասին, թե «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգերի տեղակայումը «սադրանք» է՝ շեշտելով, որ դրանք կօգտագործվեն միայն Թուրքիայի տարածքը պաշտպանելու համար, այս ոչ թե Սիրիայի տարածքի ներսում թռիչքազերծ գոտի սահմանելու նպատակով:
 
Ռուսաստանի իշխանություններն իրենց հերթին ավելի վաղ զգուշացրել էին Սիրիայի հետ սահմանամերձ Թուրքիայի շրջաններում «Փեթրիոթ» հրթիռների հնարավոր տեղակայման անթույլատրելիության մասին:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Հարցազրույց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի գլխավոր օգնականի հետi
|| 0:00:00
...
 
🔇
X
24.07.2014