Մատչելի հղումներ

Ռմբակոծվել են Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Սիրիայի ապստամբների հենակետերը


Անկարան հերքել է Սիրիայի իշխանությունները բողոքներն այն մասին, թե «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգերի տեղակայումը «սադրանք» է

Սիրիայի կառավարական ուժերի օդանավերը ռմբակոծել են Թուրքիայի հետ սահմանամերձ շրջանում գտնվող ապստամբների հենակետերը: Ռմբակոծության հետևանքով հարձակման թիրախները չեն խոցվել, սակայն հարյուրավոր սիրիացիներ փախուստի են դիմել դեպի Թուրքիա:

Սահմանից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Սիրիայի ազատ բանակի» հենակետի ուղղությամբ հարվածն իրականացվել է այն ժամանակ, երբ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները պատրաստվում են մեկնարկել «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգերի տեղակայման համար համապատասխան վայրերի գնահատման աշխատանքները:

Անկարան հերքել է Սիրիայի իշխանությունները բողոքներն այն մասին, թե «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգերի տեղակայումը «սադրանք» է՝ շեշտելով, որ դրանք կօգտագործվեն միայն Թուրքիայի տարածքը պաշտպանելու համար, այս ոչ թե Սիրիայի տարածքի ներսում թռիչքազերծ գոտի ստեղծվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի իշխանություններն իրենց հերթին զգուշացրել էին Սիրիայի հետ սահմանամերձ Թուրքիայի շրջաններում «Փեթրիոթ» հրթիռների հնարավոր տեղակայման անթույլատրելիության մասին:


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչն անցյալ շաբաթ հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն Հյուսիսատլանտյան դաշինքին Թուրքիայի կողմից հակահրթիռային համակարգեր տեղակայելուն ուղղված դիմումը «չի նպաստելու տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը»:
XS
SM
MD
LG