Չորեքշաբթի, 19 Հունիս 2013 թ., ժամանակը Երևանում` 02:45

Մերձավոր Արևելք

Սիրիայի կառավարական պատվիրակությունը Ռուսաստանում է

Ռուսաստանի իշխանությունները հայտնել են Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու նպատակով առավել ինտենսիվ ջանքեր գործադրելու մասին

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Ռուսաստանի իշխանությունները հայտնել են Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու նպատակով առավել ինտենսիվ ջանքեր գործադրելու մասին:
 
Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Լուկաշևիչի համաձայն, Մոսկվան առավել ակտիվ երկխոսություն կվարի ինչպես Սիրիայի կառավարության, այնպես էլ ապստամբների հետ:
 
Այս մասին Լուկաշևիչնը հայտնել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Մաքդադի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ անցկացված հանդիպումից հետո:
 
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հերքել է նաև Սիրիայի իշխանությունների կողմից ապստամբների նկատմամբ քիմիական զենքի կիրառման մասին տարածվող լուրերը՝ ասելով, թե ընդդիմադիր ուժերի կողմից տարածվող նման լուրերը «նպատակ են հետապնդում հրահրելու օտարերկրյա պետությունների միջամտությունը»:
 
Ռուսաստանի և Սիրիայի պաշտոնյաների միջև հանդիպումն անցկացվել է ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիի Ռուսաստան շաբաթ օրը կայանալիք այցին ընդառաջ: Սպասվում է, որ Բրահիմիի այցի ընթացքում կքննարկվեն Սիրիայում չդադարող ճգնաժամի լուծման ուղիներ:
 
Դամասկոսում գտնվող Բրահիմին հինգշաբթի օրը հերքել է այն հաղորդագրությունները, որոնց համաձայն Սիրիայի իշխանությունների հետ ինքը քննարկում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից առաջադրված խաղաղության ծրագիրը:
 
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանն այս ընթացքում ևս մեկ հարված է հասցվել: Սիրիայի ռազմական ոստիկանությունը գլխավորող գեներալ Աբդուլ Ազիզ Ջասեմ ալ-Շալալը հայտնել է «դասալքություն գործելու» և Սիրիայի ընդդիմությանը միանալու մասին:
Սոցիալական մեդիայի ցանցերից մեկում հրապարակված տեսանյութում Աբդուլ Ազիզ Ջասեմ ալ-Շալալը ասել է, թե անցել է ապստամբների կողմն այն պատճառով, որ Սիրիայի ռազմական ոստիկանությունը շեղվել է իր հիմնական առաքելությունից:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--