Կիրակի, 14 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 13:55

    Հայաստան

    «Հայաստանի իշխանությունները փորձում են գտնել սիրիահայերին օգնելու միջոցներ»

    «Քրիստոնյա հայերը Սիրիայում պատերազմի ժամանակ կրկին հայտնվել են մահմեդական գործակցի ողորմությանը թողնված վիճակում»

    x
    Սիրիայում չդադարող հակամարտության և սիրիահայերի դրությանն այսօր անդրադարձել է «Յու-Էս-Էյ Թդեյ»  ամերիկյան պարբերականը, որտեղ հրապարակվել է «Հայաստանի իշխանությունները փորձում են օգնել Սիրիան լքող քրիստոնյա հայերին» խորագրով հոդվածը:
     
    «Հալեպում կենտրոնացած է սիրիահայերի ավելի քան 80 տոկոսը», - նշված է հոդվածում, - «և նրանք, ովքեր դեռևս մնում են այնտեղ, հայտնվել են երկրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու պայքարի էպիկենտրոնում»:
     
    Հոդվածի հեղինակի համաձայն, սիրիահայ համայնքը, որը, տարբեր գնահատականների համաձայն, կազմում է 60-ից 100 հազար մարդ, ունի պատմություն, որը է՛լ ավելի անհանգստացնող է դարձնում այս երկրում ստեղծված իրավիճակը:
     
    «Սիրիայում բնակվող հայերը Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգորդներն են: Շատերն անհանգստանում են, որ նույնը կարող է տեղի ունենալ Սիրիայում, որտեղ քրիստոնյա հայերը պատերազմի ժամանակ կրկին հայտնվել են մահմեդական գործակցի ողորմությանը թողնված վիճակում, և շատերը փորձում են անել ամեն ինչ՝ երկրից հեռանալու համար», - գրում է հեղինակը:
     
    Հայաստան ժամանելուց հետո սակայն շատերը, ըստ հոդվածի, կրկին հանդիպում են դժվարությունների, քանի որ երկրում, ըստ ԱՄՀ-ի գնահատականների, գործազրկության մակարդակը կազմում է 20 տոկոս:
     
    «Սիրիահայեր են ժամանում ամեն շաբաթ: Հայաստանի համար դա դժվար է: Մեր տնտեսությունն ամենալավ վիճակում չէ, սակայն փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի նրանք ավելի մեծ ցավ չզգան», - ասում է Հայաստանի սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հարցերով ձևավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը:
     
    Նախարարության համաձայն, մինչ օրս Սիրիայում հակամարտության սկզբից Հայաստան է տեղափոխվել մոտ 7 հազար հայ:
     
    Հայաստանի իշխանությունները, պարբերականի վկայությամբ, փորձում են միջոցներ գտնել երկրում սիրիահայերի ընտելացումը հեշտացնելու համար, իշխանությունները հեշտացրել են սիրիահայերին ներգաղթի վիզա տրամադրելու գործընթացը, Հայաստանում բացվել են տարրական դպրոցներ, որտեղ դասավանդումն իրականացվում է սիրիահայ երեխաների համար ավելի սովոր արաբերենով՝ Սիրիայում օգտագործվող ուսումնական պլանի համաձայն:
     
    «Չնայած Հայաստան ժամանողներից շատերը բնակություն են հաստատում Երևանում, Սիրիայում հակամարտությունից փրկված հայերի փորք մասը բնակություն է հաստատել Լեռնային Ղարաբաղում» - գրում է հոդվածի հեղինակը՝ նշելով նաև, որ Ադրբեջանը բողոքի պաշտոնական նոտա է ներկայացրել՝ վիճահարույց շրջանում փախստականներին բնակեցնելու պատճառով:
     
    «Փախստականներից շատերը նախատեսում էին Հայաստանում մնալ ընդամենը մի քանի ամիս, սակայն ոմանք այժմ կարծում են, որ երբեք հետ չեն վերադառնա իրենց տները», - եզրափակում է «Յու-Էս-Էյ Թդեյ»  ամերիկյան պարբերականում սիրիահայերի դրությանը նվիրված հոդվածը:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Ռուսաստանը ավելացնում է ներկայությունը Բալկաններումi
    || 0:00:00
    ...  
     
    X
    12.02.2016
    Վերջին տարվա ընթացքում Ռուսաստանը զգալի ավելացրել է իր ներկայությունը Բալկանյան պետություններում՝ քարոզչության, տնտեսական ներդրումների եւ մշակութային ազդեցության միջոցով:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.