Երեքշաբթի, 23 Դեկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 05:37

Հայաստան

Սիրիահայերը վերադառնում են նախնիների հայրենիք

«Սիրիահայերի անաղմուկ հեռացումը արտացոլում է նրանց կասկածն առ այն, որ Սիրիայում չդադարող քաղաքացիական պատերազմի արդյունքում հանդուրժողական և աշխարհի պետություն կստեղծվի»

x
Արմեն Հովհաննիսյան
«Սիրիայում քաղաքացիական պատերազմը, որի երկրորդ տարելիցը լրացնում է մարտի 15-ին, արդեն իսկ դարձել է ավելի քան 70 հազար զոհի և մեկ միլիոն փախստականների պատճառը, իսկ ևս երկու միլիոն մարդ ստիպված են ապաստան փնտրել Սիրիայի ներսում: Փախստականների մի փոքր մասը կազմում են 6 հազար սիրիահայեր, որոնք շարժվել են հյուսիս՝ դեպի ծով չունեցող լեռնային երկիր, որը նրանց նախնիների հայրենիք Հայաստանն է»:
 
Այսպես է սկսվում Ռուսաստանի և ԱՊՀ-ի երկրների «Ամերիկայի Ձայն»-ի բյուրոյի ղեկավար, թղթակից Ռիչարդ Բրուքի «Սիրիահայերը վերադառնում են նախնիների հայրենիք» հոդվածը:
 
Բրուքը գրում է, որ շատ հայեր ասում են, թե սիրիացիները, որոնք ապաստան են տվել Օսմանյան Թուրքիայում գրեթե մեկ դար առաջ իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկվող նրանց նախնիներին, լավ էին վերաբերվում նաև նրանց: Վերջին տարիներին սիրիահայերը սակայն ականատես են եղել, թե ինչպես են հայերը հեռանում Լիբանանից, Իրանից և Իրաքից:
 
«Սիրիահայերի անաղմուկ հեռացումը արտացոլում է նրանց կասկածն առ այն, որ Սիրիայում չդադարող քաղաքացիական պատերազմի արդյունքում հանդուրժողական և աշխարհի պետություն կստեղծվի», - նշում է հեղինակը:
 
Հոդվածում հեղինակը գրում է դպրոցական տարիքի սիրիահայ երեխաների մասին, որոնցից 150-ն այժմ սովորում են Երևանի թիվ 114 ավա դպրոցում: Այս երեխաները, որոնց անցյալ տարի Հայաստան էին ժամանել Հալեպից ենթադրաբար երկու շաբաթ տևողությամբ շրջագայության, փորձում են պահպանել կապերը Սիրիայում մնացած իրենց ընկերների հետ «Facebook»-ի ու «Skype»-ի միջոցով:
 
Սիրիահայ Սարգիս Բալխյանը, որը կրթություն է ստացել Միացյալ Նահանգներում, ապա տեղափոխվել Հայաստան, համակարգում է սիրիահայերին օգնություն տրամադրող մի ծրագիր:
 
«Երբ սկսվել էր հակամարտությունը, սիրիահայերից շատերը կարծում էին, որ այն կտևի ընդամենը մի քանի շաբաթ, և այդ պատճառով նրանցից շատերը Հայաստան էին եկել՝ ունենալով ընդամենը ամառային թեթև հագուստ: Շատերը հետները չէին բերել բավարար չափի ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանան երկար ժամանակ պահպանել նրանց գոյատևումը»,  - ասում է Բալխյանը:
 
«Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը գրում է նաև, որ սիրիահայերից շատերը, վերջիններիս վկայությամբ, բավականին մեծ դժվարությամբ են աշխատանք գտնում Հայաստանում՝ երկրում տիրող բարձր գործազրկության պատճառով:
 
Հոդվածում մեջ են բերվում նաև «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Ռիչադր Կիրակոսյանի խոսքերը, որի համաձայն Սիրիայում հայերն իրենց ապահով չեն զգում նաև 1915 թվականին նրանց նկատմամբ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանության հետևանքով:
 
Ցեղասպանության ժառանգություններից մեկը, ըստ Կիրակոսյանի, այն հանգամանքն է, որ Մերձավոր Արևելքում հայերն առաջինն են հակված իրենց բնակության վայրը լքելուն:
 
«Եգիպտոսում Գամալ Աբդել Նասերի իշխանության գլուխ 1952 թվականին կանգնելուց հետո հայերի համար վտանգ էր ներկայացնում վերջինիս սոցիալական քաղաքականությունը: Նրանց հեռացան այդ երկրից: Դրանից հետո Բեյրութն էր, ապա՝ քաղաքացիական պատերազմը Լիբանանում: Լիբանանյան իրադարձություններին հաջորդեց Թեհրանը: Այս երկրից ևս բազմաթիվ հայեր հեռացել էին 1979 թվականին: Հայկական համայնքում կա փոփոխության շարժական բնական միտում: Այսպիսով՝ Մերձավոր Արևելքում հայերի դիրքերը երբեք չեն եղել ստատիկ կամ կայուն», - ասում է Կիրակոսյանը:
 
«Երիտասարդ սիրիահայերի, հայկական համայնքի նոր սերնդի համար իրենց ապագան երաշխավորելու գրավականը ճկունությունն է: Թիվ 114 դպրոցի սրահում նրանք խոսում են կրթությունն Ամերիկայում շարունակելու, նրանց համար հարազատ Հալեպ վերադառնալու կամ Հայաստանում նրանց ապագա կառուցելու մասին», - եզրափակում է իր հոդվածը «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների «Ամերիկայի Ձայն»-ի բյուրոյի ղեկավար, թղթակից Ռիչարդ Բրուքը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Նյու Յորքում սգում են երկու ոստիկանների մահըi
|| 0:00:00
...  
🔇
X
22.12.2014
Նյու Յորքի երկու ոստիկան դարանակալվել և սպանվել էին, ի հատուցում ոստիկանության բռնության հետևանքով մահացած երկու սևամորթ ամերիկացիների: Քաղաքի բնակիչները հավաքվել են սգալու ոստիկանների մահը և կոչ անելու դադարեցնելու բռնությունները