Երեքշաբթի, 21 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 22:55

ԱՄՆ

Գերփոթորիկ «Սենդի»-ի հասցված վնասը հասել է 71 միլիարդ դոլարի

Ամենամեծ վնասները կրել է Նյու Յորք նահանգը

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Միացյալ Նահանգների արևելյան երեք նահանգներին գերփոթորիկ «Սենդի»-ի  հարվածի պատճառով հասցված վնասը հասել է 71 միլիարդ դոլարի:
 
Նյու Յորքի նահանգապետ Էնդյու Քուոմոյի համաձայն, իր նահանգին փոթորկի պատճառով հասցված վնասի ընդհանուր ծավալը կազմել է 42 միլիարդ դոլար: Նրա համաձայն, այս գումարի մեջ է ներառված վերականգնողական և կանխարգելիչ աշխատանքների արժեքը:
 
Նյու Յորքի նահանգապետն այս միջոցները նախատեսում է հայթայթել՝ դիմելով դաշնային կառավարության կողմից տարերային աղետների հետևանքների վերացման նպատակով տրամադրվող օգնության:
 
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն իր հերթին հայտնել, թե տարերային աղետի պատճառով քաղաքին հասցվել է 19 միլիարդ դոլարի վնաս: Վնասների մասին այս տեղեկություները ներառված են Նյու Յորք նահանգի կողմից կրած վնասների մասին կատարված հաշվարկում:
 
Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին անցյալ շաբաթ հայտնել էր, թե իր ղեկավարած նահանգին տարերային աղետը հասցրել է 24 միլիարդ դոլարի վնաս:
 
Մեկ այլ՝ Կոնեկտիկուտ նահանգի նահանգապետ Դենել Մելոյի համաձայն, նահանգի առևտրային ձեռնարկություններին, առանձնատներին և հանրային սեփականություն հանդիսացող գույքին «Սենդի» փոթորիկը կողմից հասցված վնասը գերազանցել է 360 միլիոն դոլարը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--