Ուրբաթ, 24 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 05:44

Մերձավոր Արևելք

Հարձակում Իրաքում՝ ուղղված կառավարական ուժերի դեմ

Ինքնասպան ահաբեկիչը հարձակում է գործել այն ժամանակ, երբ անվտանգության ուժերի աշխատողներն աշխատավարձ էին ստանում

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Իրաքում ինքնասպան ահաբեկչի կողմից երկուշաբթի օրը իրականացված հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ:
 
Կառավարական ուժերի դեմ ուղղված այս հարձակումն իրականացվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից դեպի հյուսիս գտնվող Թաջի քաղաքում այն ժամանակ, երբ անվտանգության ուժերի աշխատողներն աշխատավարձ էին ստանում:
 
Հարձակման համար, որի հետևանքով վնասվածքներ է ստացել 20 մարդ, դեռևս որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել:
 
Այս հարձակումից մեկ օր առաջ առնվազն 15 մարդ է զոհվել և 150 մարդ վնասվածքներ  ստացել Իրաքի հյուսիսային Քիրքուք քաղաքում ոստիկանության բաժանմունքի դեմ ուղղված հարձակման հետևանքով: Ոստիկանության համաձայն, հարձակումն իրականցվել էր ինքնասպան ահաբեկչի կողմից՝ պայթուցիկ նյութով բեռնված մեքենայի կիրառմամբ: Ըստ ոստիկանության, հարձակմանը մասնակցել էին նաև ոստիկանության համազգեստ կրող զինյալները:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--