Հինգշաբթի, 24 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 01:31

Տարածաշրջան

«Կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակել աշխատանքը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել նոյեմբերի 19-ից 26-ը տարածաշրջան կատարած այցի կապակցությամբ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ
x
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 19-ից 26-ն այցելել են տարածաշրջան՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու ջանքերը», -  ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածած համատեղ հայտարարության մեջ:
 
Ըստ հայտարարության, Երևանում համանախագահները նոյեմբերի 23-ին հանդիպել են Հայատանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ Բաքվում նոյեմբերի 26-ին՝ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 21-ից 22-ը համանախագահները հանդիպել են դե ֆակտո իշխանությունների հետ: Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ՝ նոյեմբերի 21-ին, համանախագահներն այցելել են նաև Զանգիլանի և Ջաբրայիլի շրջաններ՝ գնահատելու համար զարգացումներն այդ տարածքներում, որտեղ վերջին անգամ եղել էին 2010-ի հոկտեմբերին:
 
«Նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ համանախագահները դիտարկել են օգոստոսին և սեպտեմբերին արտաքին գործերի նախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հետ ունեցած առանձին հանդիպումների արդյունքները և քննարկել են խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման շուրջ գաղափարները: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակել աշխատանքը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով», - նշված է հայտարարության մեջ:
 
«Համանախագահները իրենց բարձր գնահատականն են հայտնել դեսպան Կասպրշիկին և նրա թիմին՝ այս դժվարին ժամակաշրջանում հրադադարի մշտադիտարկմանն  ուղղված իրենց աշխատանքների համար և տարածաշրջան այս ուղևորությունը, հատկապես` Զանգիլանի եւ Ջեբրայիլի շրջաններ այցելությունը, դյուրացնելու համար», - եզրափակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ռուսաստանի տնտեսությունըi
|| 0:00:00
...
 
🔇
X
23.04.2014
Ռուսաստանի տնտեսության նախարարի համաձայն, արեւմտյան պատժամիջոցները վնասում են Ռուսաստանի տնտեսությանը։ ՛՛Ռուսաստանի տնտեսական արտադրանքը անկում է ապրել, որովհետեւ ներդրողները իրենց գումարները այլուր են փոխադրում։ Սակայն որոշ արեւմտյան ընկերություններ անտեսելով այդ միտումը ընդլայնում են իրենց բիզնեսը Ռուսաստանում։ Դրանով հանդերձ, Միացյալ Նահանգներն ու եվրոպական դաշնակիցները ավելի լայն պատժամիջոցներ են ծրագրում, Ղրիմը Ռուսաստանին կցելու համար Մոսկվային պատժելու նպատակով։