Երկուշաբթի, 01 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 22:29

ԱՄՆ

ԱՄՆ-ի փոխարտգործնախարարը հրաժարական է ներկայացրել

Բենգազիում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ զեկույցը ներկայացնելուց հետո աշխատանքային պարտականությունների կատարումից ազատվել է ԱՄՆ-ի արտգործնախարարության ևս երեք ծառայող

x
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հայտնել է Բենգազիում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ զեկույցը ներկայացնելուց հետո նախարարության բարձրաստիճան ղեկավարներից մեկի հրաժարական ներկայացնելու մասին:
 
Նախարարության ևս երեք ծառայող ազատվել է աշխատանքից այց բանից հետո, երբ անկախ հետաքննությունը եկել է Լիբիայի այդ քաղաքում սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակման պահին ԱՄՆ-ի հյուպատոսության անվտանգությունը պատշաճ մակարդակի ապահովված չլինելու մասին եզրակացության:
 
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը տեղեկացրել է, որ նախարար Հիլարի Քլինթընն ընդունել է դիվանագիտական անվտանգության գծով փոխնախարար Էրիկ Բոսվելի հրաժարականը:
 
Նուլանդը տեղեկացրել է նաև, որ արտգործնախարարության երեք այլ ծառայող «ազատվել են  ներկայիս պարտականությունների կատարումից»: Արտգործնախարարության խոսնակը չի նշել վերջիններիս անունները, սակայն ասել է, թե վերջիններս վարչական արձակուրդի են ենթարկվել:
 
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունում կադրային փոփոխություններն իրականացվել են Լիբիայի Բենգազի քաղաքում այս տարվա սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգների հյուպատոսության ուղղությամբ իրականացված հարձակման հանգամանքների հետաքննությունն իրականացնող մասնագետների խմբի զեկույցը հրապարակելուց հետո:
 
Հաշվետվողականության ուսումնասիրության խորհրդի համաձայն, ԱՄՆ-ի արտգործնախարարության բարձրաստիճան ղեկավարության շարքերում «կանոնավոր կերպով թույլ տրվող սխալների և կառավարման թերությունների» արդյունքում անվտանգության մակարդակը չի համապատասխանել այն մակարդակին, որն անհրաժեշտ էր՝ Լիբիայի արևելյան այդ քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակման դեմն առնելու համար:
 
Խորհուրդը հայտնել էր նաև, որ հարձակման ժամանակին Բենգազիում գտնվող հյուպատոսության դիվանագետների անվտանգությունն ապահովող անձնակազմի թիվը «պատշաճ չէր»՝ չնայած Լիբիայում դիվանագետների կողմից անվտանգության լրացուցիչ անձնակազմ գործուղելու մասին ներկայացված բազմաթիվ դիմումների:
 
ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին վկայություններ կներկայացնեն հինգշաբթի օրը՝  դռնբաց նիստի ընթացքում:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ում երեխաների ծախսը` մի քանի հարյուր հազար դոլարi
|| 0:00:00
...
 
🔇
X
01.09.2014
ԱՄՆ-ում շարունակում են բարձրանալ երեխաների համար միջին ծախսի ծավալները։ Միջին եկամուտ ունեցող ընտանիքներում 2Օ13 թվականին ծնված երեխաների համար միչեւ 18 տարեկան դառնալը ծնողները կծախսեն ավելի քան 24Օ հազար դոլար, իսկ երբ նա շարունակի ուսումը բարձրագույն հաստատություններում, ընտանիքից կպահանջվի եւս այդքան գումար։