Շաբաթ, 25 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 15:35

Աշխարհ

Հարավային Կորեան և Ճապոնիան փորձում են բարելավել հարաբերությունները

Ճապոնիայի վարչապետն իր նամակում նշել է, որ Հարավային Կորեան Ճապոնիայի հարևան ամենակարևոր պետությունն է, և հանձն է առել բարելավել երկկողմ հարաբերությունները

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Փաք Գին-հենը հանդիպում է անցկացրել Ճապոնիայի նորընտիր վարչապետ Շինզո Աբեի հանձնակատարի հետ՝ փորձելով մեկնարկել երկու պետությունների միջև առկա խորը տարաձայնությունների լուծմանն ուղղված գործընթացը:
 
Հարավային Կորեայի նախագահը հույս է հայտնել, որ մայրաքաղաք Սեուլում ուրբաթ օրն անցկացված հանդիպման ընթացքում հնարավոր կլինի մեկնարկել երկու պետությունների միջև վստահության ամրապնդմանն ու բարեկամության հաստատմանն ուղղված ջանքեր:
 
Ճապոնիայի նորընտիր վարչապետ Շինզո Աբեի հանձնակատար, Ճապոնիայի ֆինանսների նախկին նախարար Ֆուկուշիրո Նիկագան Հարավային Կորեայի նախագահին է փոխանցել վարչապետ Աբեի նամակը, որտեղ վերջինս նշել է, որ Հարավային Կորեան Ճապոնիայի հարևան ամենակարևոր պետությունն է, և հանձն է առել բարելավել երկկողմ հարաբերությունները:
 
Հարավային Կորեայի և Ճապոնիայի միջև հարաբերություններում պարբերաբար լարվածություն է գրանցվում Ճապոնիայի կողմից Կորեական թերակղզում ժամանակին իրականացված գաղութատիրական դաժան քաղաքականության մասին հուշերի, տարածքային վեճերի և այլ խնդիրների պատճառով:
 
Երկու պետությունների միջև տարածքային վեճը սրվել էր անցյալ տարի, երբ Հարավային Կորեայի նախագահ Լի Մունք-բաքն անսպասելի այց էր կատարել տարածքային վեճի առարկա հանդիսացող Դոկոդո՝ ճապոնացիների կողմից «Տաքեշիմա» անվանվող կղզիներ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--