Հինգշաբթի, 31 Հուլիս 2014 թ., ժամանակը Երևանում` 19:32

ԱՄՆ

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Ջոն Քերիին արտգործնախարարի պաշտոնում

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Ռոբերտ Մենենդեսը

x
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ի Սենատը ձայների 94` կողմ, 3՝ դեմ հարաբերակցությամբ հաստատել է Մասաչուսեթս նահանգի սենատոր, դեմոկրատ Ջոն Քերիին երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում:
 
Ջոն Քերիի այս պաշտոնում հաստատումը երբեք կասկած չի առաջացրել, և երեքշաբթի օրը կայացած քվեարկությունից առաջ երկու կուսակցությունների սենատորները գովասանքի խոսքեր են հղել նրա հասցեին:
 
Այսպես, հանրապետական սենատոր Բոբ Քորքերն ասել է, թե «չգիտի որևէ այլ մեկին, քան Ջոն Քերիին, ով ապրած լինի մի կյանք՝ ուղղված վերջիվերջո արտգործնախարար դառնալուն»:
 
Սենատորները նշել են, որ Քերին իր աշխատանքային կյանքի ընթացքում մշտապես ներգրավված է եղել արտաքին քաղաքականության մեջ: Երիտասարդ տարիներին նա մասնակցել է Վիետնամի պատերազմին և ավելի ուշ նկարագրել այն բարբարոսությունները, որոնց ականատես է եղել ռազմական գործողությունների ընթացքում: Որպես օրենսդիր իր գործունեության ժամանակ, Քերին ավելի քան երկու տասնամյակի ընթացքում բազմաթիվ օտարերկրյա այցելություններ է կատարել:
 
Քերիի նշանակումից հետո Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը:
 
Վերլուծաբանների համաձայն, աշխարհում Միացյալ Նահանգների դերի և ԱՄՆ-ի ռազմական հզորության պատշաճ օգտագործման վերաբերյալ Քերիի ունեցած պատկերացումները համընկնում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի քաղաքականության հետ:

 
  • Senator John Kerry emerges after a unanimous vote by the Senate Foreign Relations Committee approving him to become America's next top diplomat, January 29, 2013.
  • Senate Foreign Relations Committee Chairman John Kerry arrives on Capitol Hill for the start of his confirmation hearing to replace Secretary of State Hillary Clinton, January 24, 2013.
  • John Kerry sits before the Senate Foreign Relations Committee he has served on for 28 years and led for the past four as he seeks confirmation as U.S. secretary of state, January 24, 2013.
  • John Kerry waves as he walks to the podium to address the Democratic National Convention in Charlotte, North Carolina, September 6, 2012.
  • Barack Obama works the crowd during his first presidential campaign with John Kerry, during a rally at the College of Charleston campus in South Carolina, where Kerry endorsed Mr. Obama, January 10, 2008.
  • Then-Democratic presidential candidate John Kerry points toward the audience beside his wife Teresa Heinz Kerry after the presidential debate in Tempe, Arizona, October 13, 2004.
  • Then President George W. Bush and John Kerry greet each other at the end of their first presidential debate at the University of Miami in Coral Gables, Florida, September 30, 2004.
  • John Kerry windsurfs off the coast of Nantucket, Massachusetts when he was the Democratic presidential candidate, August 30, 2004.
  • Democratic presidential candidate John Kerry along with his wife Teresa Heinz Kerry greet supporters during a fundraiser when he was the Democratic presidential candidate in Boston, Massachusetts, 2003.
  • Senator John Kerry is swarmed by supporters as he arrives for a re-election victory rally in Boston, Massachusetts, November 5, 1996.
  • John Kerry raises his arms in victory in this November 6, 1984 photo in a Boston hotel where he celebrated his defeat over Ray Shamie, in the Senate race.
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ը ծրագրում է հաստատել Ռուսաստանի դեմ ուղված ավելի խիստ պատժամիջոցներi
|| 0:00:00
...
 
🔇
X
30.07.2014
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ ռուսաստանի նախագահը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի Ուկրաինայում կայունության հաստատման ուղղությամբ։