Երկուշաբթի, 01 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 22:32

ԱՄՆ

ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում հաստատվել է Ջոն Բրենանը

Ջոն Բրենանը զբաղեցնում էր ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի պաշտոնը

x
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ի Սենատը ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնին հաստատել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրված Ջոն Բրենանի թեկնածությունը, որը ժամանակին զբաղեցնում էր ահաբեկչության դեմ պայքարի հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը:
 
Բրենանը, որն ունի Միացյալ Նահանգների հետախուզական ծառայություններում աշխատելու և հետախուզության հետ առնչվող հարցերի հետ կապված ավելի քան երեք տասնամյակի փորձ, իր նոր պաշտոնում հաստատվել է սենատորների ձայների 63-ը՝ կողմ, 34-ը՝ դեմ հարաբերակցությամբ:
 
Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունն առանց տնօրեն մնացել էր այն ժամանակից, երբ անցյալ տարվա նոյեմբերին հրաժարական էր ներկայացրել վարչության նախկին տնօրեն Դեյվիդ Փեթրեուսը: Այս հանգամանքի մասին խոսել էր ԱՄՆ-ի Սենատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Դայան  Ֆայնստայնը:
 
«ԿՀՎ-ի տնօրենի հաստիքը պետք է համալրված լինի: Հինգ ամիսը չափազանց երկար ժամանակ է, որ նման հաստիք թափուր մնա: Կարծում եմ, որ Ջոն Բրենանն այս պաշտոնը զբաղեցնելուն համապատասխանող թեկնածու է, և ինձ հետ համամիտ են հանձնաժողովի 12 անդամները», - ասել է Ֆայնստայնը:
 
ԱՄՆ-ի Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը ծավալուն զեկույց էր պատրաստել ԿՀՎ-ի կողմից 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակման հետ առնչության մեջ կասկածվող անձանց նկատմամբ թաքուն կալանավայրերում թույլ տված չարաշահումների մասին:
 
ԱՄՆ-ի Սենատոր Մարկ Ուդալն ասել է, որ ԿՀՎ-ի պաշտոնին Ջոն Բրենանը բավականին շատ աշխատանք ունի անելու:
 
«Մեր կառավարությունը պատասխանատվություն է կրում Ամերիկայի ժողովրդի առջև իր սխալները թափանցիկ եղանակով ընդունելու, հանրությանն այդ սխալների բնույթը հասկանալու մեջ օժանդակելու, ապա այս սխալները շտկելու հարցում», - ասել է դեմոկրատական կուսակցության անդամ, սենատոր Մարկ Ուդալը՝ հավելելով. «Այս առումով ԿՀՎ-ի տնօրենը մեծ անելիքներ ունի»:
 
ԱՄՆ-ի Սպիտակ տանը որպես ահաբեկչության դեմ պայքարի հարցերով խորհրդական աշխատելուց առաջ, Բրենանը բավականին երկար ժամանակ աշխատել է ԿՀՎ-ում, որտեղ իր կարիերան սկսվել էր 1980 թվականին:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ում երեխաների ծախսը` մի քանի հարյուր հազար դոլարi
|| 0:00:00
...
 
🔇
X
01.09.2014
ԱՄՆ-ում շարունակում են բարձրանալ երեխաների համար միջին ծախսի ծավալները։ Միջին եկամուտ ունեցող ընտանիքներում 2Օ13 թվականին ծնված երեխաների համար միչեւ 18 տարեկան դառնալը ծնողները կծախսեն ավելի քան 24Օ հազար դոլար, իսկ երբ նա շարունակի ուսումը բարձրագույն հաստատություններում, ընտանիքից կպահանջվի եւս այդքան գումար։