Մատչելի հղումներ

Փրկելով երիտասարդին «Ջեյ-Էն-Էյ» տեսակի ուռուցքից


Ցուրտ է, հարբուխի շրջան է, և սա նշանակում է շատերիս մոտ կսկսվեն քթի խցանվածությունը և ծոցաբորբային գլխացավերը: Սակայն հաճախ, դեռահաս տղաների մոտ պարզ ախտանիշերը կարող են ավելի լուրջ խնդիրների՝ «Ջեյ-Էն-Էյ» կոչվող ագրեսիվ ուռուցքի նշանը լինել: Նախկինում այս ուռուցքը հեռացվում էր բաց վիրահատությամբ, սակայն այժմ բժիշկները կարողանում են այս ուռուցքը հեռացնել առանց արտաքին որևէ կտրվածքի:

14-ամյա Սեմ Թեսենհոլցը երախտապարտ է, որ իր վիրաբույժները կարողացել են հաջողությամբ հեռացնել այս ուռուցքը։

Անցյալ ապրիլին բժիշկ Ռամզի Յունիսը Սեմի աչքի խոռոչի մոտ մեծ ուռուցք հայտնաբերեց:

«Թենիսի գնդակի մեծությամբ ուռուցքը իմ աչքի և քթի խոռոչի մոտ էր», - հիշում է Սեմը։

Սեմի դեմքին կտրվածք անելու փոխարեն բժիշկ Յունիսը «Օնիքս» կոչվող արյունազեղող նոր նյութի միջոցով քթի միջից փակեց ուռուցքի արյունամատակարարումը:

«Մենք գտնում ենք ուռուցքը, և արյունը մատակարարող հիմնական անոթի միջով անցնելու փոխարեն անմիջապես ուռուցքի մեջ ենք սրսկում», - ասում է բժիշկ Յունիսը:

Վիրաբույժերին հաջողվեց մեծ ուռուցքը հեռացնել քթի միջով՝ առանց արտաքին կտրվածք կատարելու: Սեմի հոր համար դա անհավատալի էր:

«Ապշեցուցիչ էր, որ առանց դեմքը այլանդակելու կարողացան թենիսի գնդակի չափի հասնող ուռուցքը հեռացնել գլխից», ասում ՝ Սեմի հայր Սթիվ Թեսենհոլցը:

«Լավ է, որ այն հեռացվել է և ես կարող եմ շնչել», - ասում է Սեմը:

Հաջող վիրահատության շնորհիվ այս պատանին կրկին կարող է զբաղվել բասկետբոլով:

«Ջեյ-Էն-Էյ»-ը ուռուցքի հազվադեպ տեսակ է, որը հիմնականում հանդիպում է պատանիների մոտ: Դա բարորակ ուռուցք է և հեռացնելուց հետո չի կրկնվում: Սակայն դրա առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն:

XS
SM
MD
LG