Չորեքշաբթի, 23 Հուլիս 2014 թ., ժամանակը Երևանում` 20:01

Աշխարհ

Հյուսիսային Կորեան հրթիռի փորձարկման է նախապատրաստվում

Հյուսիսային Կորեան գործողության մեծ շառավիղ ունեցող բալիստիկ հրթիռի փորձարկում կարող է իրականացնել գալիք երեք շաբաթվա ընթացքում

x
Արմեն Հովհաննիսյան
Արբանյակային լուսանկարների վերլուծության ոլորտում գործող ընկերություններից մեկի համաձայն, Հյուսիսային Կորեայում գտնվող գործարկման հարթակներից մեկում նկատվում է ակտիվության աշխուժացում, ինչը կարող է նշանակել, որ մի քանի շաբաթից այս երկիրը կիրականացնի գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռի ևս մեկ փորձարկում:
 
«DigitalGlobe» ընկերության կողմից ցուցադրված պատկերները վկայում են այն մասին, որ Հյուսիսային Կորեայի «Սոհայե» գործարկման հարթակում ավելացել է բեռնատարների և այլ սարքավորումների թիվը, ինչպես նաև անձնակազմի ներկայությունը: Ընկերության համաձայն, ցանկության դեպքում Հյուսիսային Կորեան գործողության մեծ շառավիղ ունեցող բալիստիկ հրթիռի գործարկում այս տեղանքից կարող է իրականացնել գալիք երեք շաբաթվա ընթացքում:
 
Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության խոսնակը երեքշաբթի օրը հայտնել է, թե «Սեուլն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացման»:
 
Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդի համաձայն, Վաշինգտոնը տեղյակ է Հյուսիսային Կորեայի վերաբերյալ զեկույցների մասին և խորհուրդ չի տալիս այս երկրին իրականացնել հրթիռների որևէ փորձարկում:
 
«Ցանկանում ենք հիշեցնել Կորեայի ժողովրդավարական հանրապետությանը, որ այս տարվա ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով Կորեայի ժողովրդավարական հանրապետությունից այլևս չիրականացնել փորձարկումներ՝ հրթիռային բալիստիկ տեխնոլոգիայի կիրառմամբ», - ասել է Նուլանդը:
 
«DigitalGlobe»-ի համաձայն, ներկայում նկատվող ակտիվությունը նման է հյուսիսային Կորեայի կողմից այս տարվա ապրիլին բալիստիկ հրթիռի ձախողված փորձին:
 
Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակման հրապարակում աշխատանքների  իրականացման աշխուժացում է գրանցվել այն ժամանակ, երբ Հարավային Կորեան նախապատրաստվում է դեկտեմբերի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների: Որոշ կարծիքների համաձայն, Փխենյանը կփորձի ազդեցություն գործել ընտրությունների արդյունքների վրա՝ քարոզարշավների անցկացման կամ հրթիռ փորձարկելու միջոցով:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Մալազիական մարդատար օդանավի կործանումից մի քանի օր անցi
|| 0:00:00
...
 
🔇
X
23.07.2014
Ուկրաինայի արևելքում ռուսաստանամետ անջատողականների կողմից վերահսկվող տարածքում մալազիական մարդատար օդանավի կործանումից մի քանի օր անց օդանավի կործանման վայրը մնում է անջատողականների վերահսկողության ներքո, ինչը առաջացնում է մտահոգություններ այն մասին, որ նրանք կարող են կեղծել տեղանքում առկա վկայությունները՝ օդանավի կործանման հետ կապված իրենց ներգրավվածությունը քողարկելու նպատակով: Ռուսաստանի նկատմամբ գնալով ավելանում է միջազգային ճնշումը՝ վթարի մանրամասների հետաքննության իրականացման ընթացքում կիրառվող սահմանափակումները վերացնելու նպատակով: