Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ


«Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, նախանշել ռազմավարական գործընկեր երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, նախանշել ռազմավարական գործընկեր երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները», - ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի նախագահ Պուտինը Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնել Հայաստան իր այցելությունից հետո ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կատարված մեծ աշխատանքով:

«Ամեն դեպքում, հաճելի է նշել, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը, անցյալ տարի, նախորդ տարվա համեմատ, մեզ մոտ գրեթե 11 տոկոսով (10,6 տոկոսով) աճել է ապրանքաշրջանառությունը: Եվ այս տարի ապրանքաշրջանառության աճի դրական տեմպերը և դրական դինամիկան պահպանվում են, այնպես, ինչպես Ռուսաստանը՝ որպես ներդրող, պահպանում է հայաստանյան տնտեսության մեջ առաջին տեղը», - ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Պուտինը:

Հայաստանի նախագահը Ռուսատանի նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ուրախ է, որ «հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, դաշնակցային գործընկերությունը դինամիկ կերպով զարգանում են», և որ Հայաստանն «այսուհետ ևս առավելագույն ջանքեր կգործադրենք այդ հարաբերությունների խորացման համար»:

«Ձեր պետական այցի ընթացքում և սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները, իհարկե, հարստացրեցին մեր օրակարգը: Եվ, իհարկե, այդ պայմանավորվածությունների իրականացումը բոլոր ոլորտներում՝ և՛ արտաքին քաղաքականության, և՛ ռազմատեխնիկական, և՛ տնտեսական, սերտ համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում: Մենք պատրաստ ենք ակտիվ աշխատանքի», - ասել է նախագահ Պուտինի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախագահ Սարգսյանը՝ հավելելով. «Միայն դա է համապատասխանում մեր ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներին և դա է համապատասխանում մեր ժողովուրդների կամքին, ուստի մենք պատրաստ ենք»:
XS
SM
MD
LG