Ուրբաթ, 12 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 07:28

    Աշխարհ

    Հարավային Կորեայի նորընտիր նախագահը զգուշացրել է Հյուսիսային Կորեայի կողմից սպառնացող վտանգի մասին

    Հարավային Կորեայի նորընտիր նախագահը Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների բարելավումը կապել է վերջինիս կողմից իրականացվող միջուկային ծրագրի հարցում զիջումներ կատարելու հետ

    x
    Հարավային Կորեայի նորընտիր նախագահը հինգշաբթի օրը խոստացել է առաջնահերթ ուշադրություն դարձնել ազգային անվտանգությունը:
     
    Այս հայտարարությամբ հանդես եկած Հարավային Կորեայի առաջին կին նախագահ Փաք Գին-հեն զգուշացրել է նաև Հյուսիսային Կորեայից սպառնացող վտանգի մասին:
     
    Փաք Գին-հեն նախօրեին նախագահի պաշտոնում ընտրված լինելուց հետո ասել էր, որ Փխենյանի կողմից հրթիռի վերջերս կատարված արձակումը ցուցադրել է, թե որքան լուրջ է իր երկրին սպառնացող վտանգը:
     
    Նախագահն այնուամենայնիվ անդրադարձ է կատարել նաև Հյուսիսային Կորեայի հետ կապերը բարելավելու անհրաժեշտության մասին:
     
    Պահպանողական օրենսդիր Փաք Գին-հենը, որ չորեքշաբթի օրը դարձել է Հարավային Կորեայի ղեկավարի պաշտոնում երբևէ ընտրված առաջին կինը, ասել էր, թե փորձելու է բարելավել հարաբերությունները Փխենյանի հետ, սակայն չի ցանկանում դիմել նման քայլի այնքան ժամանակ, մինչև հարևան պետությունը զիջումների չգնա՝ վերջինիս կողմից իրականացվող միջուկային ծրագրի հարցում:
     
    ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Հարավային Կորեայի նորընտիր նախագահին հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ նախատեսում է աշխատել նրա վարչակազմի հետ՝ երկու կողմերին մտահոգող հարցերը լուծելու շուրջ:
     
    Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, որը նախկինում զբաղեցնում  էր Հարավային Կորեայի արտգործնախարարի պաշտոնը, հանդես է եկել հայտարարությամբ՝ հույս արտահայտելով, որ Հարավային Կորեան կակտիվացնի ներգրավվածությունը ՄԱԿ-ի կողմից աշխարհում տնտեսական զարգացման, համաշխարհային խաղաղության և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված աշխատանքներում:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Ռուսաստանի տնտեսության դժվարությունների ազդեցությունը Հայաստանի վրաi
    || 0:00:00
    ...  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    12.02.2016
    Ինչպես ՌԴ-ի տնտեսության դժվարությունները կանդրադառնան ՀՀ-ի վրա ու արդյոք դրանք կմղեն ՌԴ-ի հարակից երկրներին և մասնավորապես Հայաստանին հեռանալ ռուսաստանյան ուղեծրից, թե ընդհակառակը՝ դժվարությունները ավելի կսերտացնեն այդ երկրների միջև տնտեսական, ու ինչ-որ չափով դրանով պայմանավորված քաղաքական կապերը:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.