Երեքշաբթի, 18 Հունիս 2013 թ., ժամանակը Երևանում` 11:05

Աշխարհ

Հարավային Կորեային հաջողվել է արբանյակ հանել ուղեծիր

Հարավային Կորեային տիեզերք արբանյակ հանելը հաջողվել է երրորդ փորձից

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Հարավային Կորեայի իշխանությունները հայտնել են տիեզերք արբանյակ դուրս հանելու հաջողված փորձի մասին:
 
Երկրի գիտության նախարար Լի Ջու-հոն չորեքշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ հրթիռի միջոցով տիեզերք դուրս բերված արբանյակը հաջողությամբ հանվել է ուղեծիր՝ հայտարարելով, որ այս առաքելությունը «մեծ հաջողություն է դարձել Հարավային Կորեայի ժողովրդի համար»:
 
Այս փորձը Հարավային Կորեայի կողմից տիեզերք արբանյակ դուրս բերելու արդեն երրորդ փորձն է: Առաջին փորձը կատարվել էր 2009 թվականին, որի ժամանակ հրթիռը հասել էր ուղեծիր, սակայն արբանյակը չի հաջողվել արձակել: Մեկ տարի անց ձախողվել էր երկրորդ փորձը, որի ընթացքում արբանյակ տեղափոխող հրթիռը պայթել էր՝ արձակումից երկու րոպե անց:
 
Հարավային Կորեայի կողմից չորեքշաբթի օրը արբանյակ տիեզերք դուրս բերելու հաջողված փորձն իրականացվել է Հյուսիսային Կորեայի կողմից «օդերևութաբանական արբանյակ» ուղեծիր հաջողությամբ դուրս բերելուց ընդամենը մեկ ամիս անց: Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված այս արձակումն արժանացել էր միջազգային հանրության խիստ քննադատության, քանի որ այն կատարվել է՝ խախտելով Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից սահմանված պատժամիջոցները:
 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցյալ շաբաթ խստացրել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ, ինչին ի պատասխան Փխենյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ «պատերազմական գործողություն» անվանելով պատժամիջոցների խստացումը: Հյուսիսային Կորեան սպառնացել է նաև միջուկային զենքի փորձարկում իրականացնել՝ պատժամիջոցների խստացմանն ի պատասխան:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--