Ուրբաթ, 31 Հուլիս 2015 թ., ժամանակը Երևանում` 23:25

Աշխարհ

Հարավային Կորեան զգուշացրել է Հյուսիսային Կորեային

«Հրթիռներն ու միջուկային սպառազինությունը Հյուսիսային Կորեային տանում են դեպի գնալով խորացող փակուղի»

x
Արմեն Հովհաննիսյան
Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ-բաքը, որը վեց օրից ազատելու է իր զբաղեցրած պաշտոնը, երեքշաբթի օրն ունեցած ելույթի ժամանակ զգուշացրել է Փխենյանին, որ հրթիռներն ու միջուկային սպառազինությունը «Հյուսիսային Կորեային տանում են դեպի գնալով խորացող փակուղի»:
 
Նախագահ Լի Մյունգ-բաքը զգուշացրել է իր համաքաղաքացիներին, որպեսզի վերջիններս «հապճեպ պատրաստվեն Կորեական թերակղզու վերամիավորման»: Նա համոզվածություն է հայտնել, որ «թերևս Հյուսիսային Կորեայի վարչակարգը չի ցանկանում փոփոխվել, արագ փոփխություններ են իրականանում այդ երկրի քաղաքացիների շրջանում, և որևէ մեկը չի կարող դադարեցնել այս փոփոխությունները»:
 
Այնուամենայնիվ, չկա որևէ վկայություն այն մասին, որ մեկուսացված Հյուսիսային Կորեայում, որը, ըստ իրավապաշտպանների, աշխարհում իր քաղաքացիների նկատմամբ ճնշման ամենախիստ միջոցներն իրականացնող պետությունն է, տեղի են ունենում քաղաքացիական անհանդուրժողականության որևէ ակցիաներ:
 
Հյուսիսային Կորեայի իշխանություններն անցյալ շաբաթվա վերջին հայտնել էին հիմնական դաշնակից Չինաստանին այս տարվա ընթացքում «ևս մեկ կամ երկու միջուկային փորձի անցկացման հնարավորության մասին, որոնք նպատակ են հետապնդելու ստիպել Միացյալ Նահանգները Փխենյանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»:
 
«Լրացուցիչ փորձարկումներն այս տարի կարող են ուղեկցվել նաև հրթիռի ևս մեկ գործարկմամբ», - հաղորդել էր Պեկինի և Փխենյանի կառավարական բարձրաստիճան շրջանակներին մուտքի ուղղակի հնարավորություն ունեցող աղբյուրներից մեկը:
 
«Ամեն ինչ պատրաստ է: Չորրորդ և հինգերորդ միջուկային փորձարկումները և հրթիռի երրորդ արձակումը կիրականացվեն շուտով, հնարավոր է՝ այս տարի», - նշել է աղբյուրը՝ հավելելով, որ միջուկային զենքի չորրորդ փորձարկումը կլինի երրորդից շատ ավելի հզոր և կկազմի 10 կիլոտոննա:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ի դիվանագիտությունը Մերձավոր Արեւելքումi
|| 0:00:00
...  
🔇
X
31.07.2015
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ուրբաթ օրը աշխատանքային այցով կմեկնի Մերձավոր Արեւելք եւ Հարավ-Արեւելյան Ասիա, այցի նպատակը՝ տնտեսական եւ անվտանգության ոլորտի համագործակցության ամրապնդումն ու Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի շուրջ բանակցություններն են։

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.