Հինգշաբթի, 24 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 10:06

Աշխարհ

Հարավաֆրիկացի հաշմանդամ վազորդին սպանության մեղադրանք է ներկայացվել

Սպանությունը, ըստ ոստիկանության, կատարվել է Հարավային Աֆրիկայի մայրաքաղաք Պրետորիայում գտնվող Պիստորիուսի շքեղ առանձնատանը

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Հարավաֆրիկացի գերաստղ սպրինտեր հաշմանդամ վազորդ, օլիմպիական չեմպիոն Օսկար «Սայրերով վազորդ» Պիստորիուսն ուրբաթ օրը ներկայացել է դատարան, որտեղ իրեն ներկայացվել է Սուրբ Վալենտինի օրն իր ընկերուհու՝ մանեկենուհի Ռիվա Ստեենքամփի սպանությունը գործելու մեղադրանք:
 
Սպանությունը, ըստ ոստիկանության, կատարվել է Հարավային Աֆրիկայի մայրաքաղաք Պրետորիայում գտնվող Պիստորիուսի շքեղ առանձնատանը:
 
Յոհանեսբուրգի Վիցվատերլանդի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ստիվեն Թուսոնի համաձայն, Պիստորիուսին, որը նաև հմուտ հրաձիգ է, զենք կիրառելու համար կարող է ավելի մեծ պատասխանատվության ենթարկվել:
 
Նրա համաձայն, Պիստորիուսի՝ որպես Հարավային Աֆրիկայի ազգային հերոսի դիրքը, որից ավելի ճանաչված է միայն նախկին նախագահ Նելսոն Մանդելան, ազդեցություն կունենա այս գործի ընթացքին:
 
«Կարծում եմ՝ այս գործը բավականին մեծ արձագանք կունենա և, հետևաբար, դրա  հետաքննությանը առաջնահերթություն կտրվի՝ հատկացվող ռեսուրսների և քննիչների աշխատանքի ժամանակի առումով: Հապաղում մի ակնկալեք», - ասել է Յոհանեսբուրգի Վիցվատերլանդի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ստիվեն Թուսոնը:
 
Օլիմպիական չեմպիոն, Հարավային Աֆրիկայի հանրաճանաչ սպրինտեր հաշմանդամ վազորդ, 26-ամյա Պիստորիուսին նախորդ օրվա առավոտյան կալանավորել էր ոստիկանության կողմից իր տանը գտնվող հրաձգությունից հետո՝ 30-ամյա մանեկենուհի Ռիվա Ստեենքամփի սպանությունը գործելու մեղադրանքով:
 
Պիստորիուսին հաճախակի «սայրերով վազորդ» են անվանում՝ սայրերի տեսք ունեցող իր պրոթեզների համար: Անցյալ տարի Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերի ժամանակ նա դարձել էր երկու ոտքերից զրկված առաջին մարզիկը, որը մասնակցել է 400 մետր մրցավազքի:

 
Loading
 
 
12:00:00 / -:--:--
 
 
Ներբեռնել

Լուրերն այն մասին, որ երկրի ամենաճանաչված մարզիկներից մեկը ներգրավված է հրաձգության մեջ, շփոթություն են առաջացրել Հարավային Աֆրիկայի բազմաթիվ բնակիչների մոտ: Տարբեր ենթադրություններ են կատարվում այն մասին, թե ինչ կարող էր պատահած լինել Պիստորիուսի տանը, սակայն բոլորը համաձայն են, որ տեղի ունեցածը ողբերգալի է:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ռուսաստանի տնտեսությունըi
|| 0:00:00
...
 
🔇
X
23.04.2014
Ռուսաստանի տնտեսության նախարարի համաձայն, արեւմտյան պատժամիջոցները վնասում են Ռուսաստանի տնտեսությանը։ ՛՛Ռուսաստանի տնտեսական արտադրանքը անկում է ապրել, որովհետեւ ներդրողները իրենց գումարները այլուր են փոխադրում։ Սակայն որոշ արեւմտյան ընկերություններ անտեսելով այդ միտումը ընդլայնում են իրենց բիզնեսը Ռուսաստանում։ Դրանով հանդերձ, Միացյալ Նահանգներն ու եվրոպական դաշնակիցները ավելի լայն պատժամիջոցներ են ծրագրում, Ղրիմը Ռուսաստանին կցելու համար Մոսկվային պատժելու նպատակով։