Մատչելի հղումներ

Ռուսաստանը վետոյի իրավունք է կիրառել Ղրիմի հանրաքվեի բանաձևի վերաբերյալ


Չինաստանը ձեռնպահ է մնացել, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 13 այլ անդամները կողմ են քվեարկել բանաձևի ընդունման

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին շաբաթ օրը չի հաջողվել ընդունել բանաձև, որը կոչ էր անում աշխարհի պետություններին չճանաչել Ուկրաինայի Ղրիմի տարածաշրջանում կիրակի օրն անցկացվելիք հանրաքվեի արդյունքները:

Ռուսաստանը, ինչպես սպասվում էր, դեմ է քվեարկել բանաձևի նախագծին, մինչդեռ Չինաստանը ձեռնպահ է մնացել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 13 այլ անդամները կողմ են քվեարկել բանաձևի ընդունման:

Վերլուծաբանների համաձայն, Չինաստանի կողմից Ռուսաստանին սատարելու որոշում չկայացնելու և Ղրիմում անցկացվելիք հանրաքվեի շուրջ բանաձևի նկատմամբ վետոյի իրավունք չկիրառելու մասին որոշումը կարող է լինել Ղրիմի շուրջ հանրաքվեի հարցում Մոսկվային հետագա մեկուսացման նշանը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շաբաթ օրն անցկացված քվեարկությանն ընդառաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինն ասել է, թե «գաղտնիք չէ», որ Մոսկվան դեմ է քվեարկելու այս բանաձևին, որը, ըստ Չուրկինի, հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին:

Ընդունման դեպքում ՄԱԿ-ի բանաձևը կվերահաստատեր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Բանաձևին նախագծում նշված էր, որ Ղրիմում մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն անվավեր է:

Ղրիմի վերաբերյալ բանաձևի շուրջ քվեարկություն անցկացնելուց փոքր-ինչ անց ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանտա Փաուերն ասել է, որ Անվտանգության խորհրդում «առկա էր գերակշռող ընդդիմություն Ռուսատանի կողմից ձեռնարկվող վտանգավոր գործողություններին»:
XS
SM
MD
LG