Հինգշաբթի, 31 Հուլիս 2014 թ., ժամանակը Երևանում` 17:30

Մերձավոր Արևելք

Ռուսաստանը դեմ է Թուրքիայում «Փեթրիոթ»-ների տեղակայմանը

«ՆԱՏՕ-ին Թուրքիայի կողմից հրթիռներ տեղակայելուն ուղղված դիմումը չի նպաստելու տարածաշրջանում անվտանգության ամրապնդման»

x
Արմեն Հովհաննիսյան
Ռուսաստանը զգուշացրել է Սիրիայի հետ սահմանամերձ Թուրքիայի շրջաններում «Փեթրիոթ» հրթիռների հնարավոր տեղակայման անթույլատրելիության մասին:
 
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը հինգշաբթի օրն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Թուրքիայի կողմից հրթիռներ տեղակայելուն ուղղված դիմումը «չի նպաստելու տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը»:
 
ՆԱՏՕ-ի դեսպանները չորեքշաբթի օրը հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Թուրքիայի դիմումն ուշադրութան արժանացնելու հարցը: Այս հանդիպումից առաջ մի քանի շաբաթվա ընթացքում Անկարան և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները բանակցություններ էին վարել այն մասին, թե ինչպես բարձրացնել անվտանգության մակարդակը Սիրիայի հետ Թուրքիայի սահմանամերձ շրջաններում և թույլ չտալ, որպեսզի Սիրիայում չդադարող քաղաքացիական պատերազմը տեղափոխվի Թուրքիայի տարածք:
 
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համաձայն, Թուրքիայի սահմանամերձ շրջաններում հակահրթիռային համակարգերի տեղադրումը կնպաստի ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան սահմաններում իրավիճակի լարվածության նվազեցմանը:
 
Հիշեցնենք, որ Անդերս Ֆոգ Ռասմուսենն ավելի վաղասել էր, թե ՆԱՏՕ-ն արդեն ունի անհրաժեշտության դեպքում Թուրքիային պաշտպանելու ծրագրեր, սակայն դրանք չեն ներառում «Փեթրիոթ» կայանքների հրթիռների օգնությամբ թռիչքազերծ գոտու սահմանումը:
 
Ռասմուսենի համաձայն, «Փեթրիոթ» հակահրթիռային կայանքների տեղակայումը Թուրքիայում «բացարձակապես պաշտպանական նպատակներ հետապնդող քայլ» կլինի:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ը ծրագրում է հաստատել Ռուսաստանի դեմ ուղված ավելի խիստ պատժամիջոցներi
|| 0:00:00
...
 
🔇
X
30.07.2014
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ ռուսաստանի նախագահը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի Ուկրաինայում կայունության հաստատման ուղղությամբ։