Երկուշաբթի, 20 Հոկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 12:08

Եվրոպա

Ռուսաստանը դարձել է աշխարհի ամենախոշոր նավթարդյունահանող երկիրը

Ռուսաստանը նավթի արդյունահանման ծավալներով առաջ է անցել Սաուդյան Արաբիայից

x
Արմեն Հովհաննիսյան
Ռուսաստանը դարձել է աշխարհի ամենախոշոր նավթարդյունահանող երկիրը՝ նավթի արդյունահանման ծավալներով առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից:
 
Այս մասին հաղորդել է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով Նավթային վիճակագրության համատեղ նախաձեռնության («JODI») կողմից տրամադրված տվյալները:
 
Նավթային վիճակագրության համատեղ նախաձեռնության գնահատականների համաձայն, 2012 թվականին Ռուսաստանում օրական արդյունահանվել է 10 միլիոն տակառ նավթ, մինչդեռ Սաուդյան Արաբիայում նույն ցուցանիշը կազմել է 9,72 միլիոն տակառ:
 
Նավթային վիճակագրության համատեղ նախաձեռնության եզրակացությունների հիմքում ընկած են Ռուսատանի կառավարության կողմից Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին ներկայացված տեղեկությունները, որոնցից հանված են եղել գազային կոնդենսատի հեղուկների ծավալները:
 
Ռուսաստանի էներգետիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկությունների համաձայն, այս տարվա սեպտեմբերին երկրում օրական արդյունահանվել է 10,39 միլիոն տակառ նավթ:
 
Հիշեցնենք, որ Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) կողմից ավելի վաղ ներկայացված տեղեկությունների համաձայն, մինչև 2020 թվականը Միացյալ Նահանգները կդառնա աշխարհում նավթի և գազի արդյունահանման առաջատարը:
 
ԷՄԳ-ի հաշվարկների համաձայն, մինչև 2015 թվականը Միացյալ Նահանգներն առաջ կանցնի Ռուսաստանից, իսկ մինչև 2017 թվականը՝ Սաուդյան Արաբիայից՝ բնական գազի արդյունահանման ծավալների ցուցանիշներով: Գործակալության կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ում արդյունահանվող նավթի ծավալը կավելանա՝ 2015 թվականին օրական արդյունահանվող 10 միլիոն տակառ նավթ ցուցանիշը մինչև 2020 թվականն հասցնելով մինչև օրական  11 միլիոն տակառ նավթ: Սաուդյան Արաբիայում կստեղծվի հակառակ պատկեր և այս ցուցանիշը կնվազի՝ 2015 թվականի օրական 10,9 միլիոն տակառ նավթից 2020 թվականին նվազելով մինչև օրական 10,6 միլիոն տակառ նավթի:
 
Ըստ վերլուծաբանների, էներգետիկ շուկայում կարող են տեղի ունենալ մեծածավալ փոփոխություններ՝ կապված Միացյալ Նահանգներում նոր տեխնոլոգիաների ներդրման հետ, որոնք թույլ կտան առավել արագ իրականացնել նավթի և գազի արդյունահանումը թերթաքար պարունակող ապարներից:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ղարաբաղ. խաղաղ կյանք պատերազմի ուրվականների կողքինi
|| 0:00:00
...
 
🔇
X
18.10.2014
Ժապավենում ներկայացված է արցախցիների դիրքորորշումը, ովքեր լսել անգամ չեն ուզում իրենց հայրենիքի շուրջ տեղի ունեցող բանակցությունների վերաբերյալ: «Այն, ինչ միջազգային հանրության համար ընդամենը տարածք է, մեզ համար սրբազան հայրենիք է»,- ԼՂՀ-ի բնակիչների խոսքերն են փոխանցում ֆիլմի հեղինակները: