Երեքշաբթի, 30 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 23:52

Եվրոպա

Ռուսաստանում իսլամիստական խմբավորման բազմաթիվ ներկայացուցիչներ են ձերբակալվել

Մոսկվայում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ձերբակալվել է «Հիզբ ուտ-Թահրիր» խմբավորման մոտ 60 անդամ

x
Արմեն Հովհաննիսյան
Ռուսաստանի ոստիկանությունը ձերբակալել է իսլամիստական արգելված խմբավորման վեց անդամ՝ վերջիններիս կողմից ծայրահեղական գրականություն տարածելու և հետևորդներ հավաքագրելու կասկածանքների հիման վրա:
 
Ոստիկանության կողմից երկուշաբթի օրը տարածված տեղեկությունների համաձայն, ձերբակալվածները եղել են Ռուսաստանի գերագույն դատարանի կողմից որպես ահաբեկչական որակված «Հիզբ ուտ-Թահրիր» միջազգային խմբավորման անդամներ:
 
Ռուսաստանի պաշտոնյաների համաձայն, իսլամական պետություն ստեղծելու նպատակ հետապնդող այս խմբավորման անդամները հետևորդներ հավաքագրելու ակտիվ աշխատանք էին վարում երկրի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող մզկիթներում:
 
Կասկածյալների բնակարանների խուզարկման ընթացքում, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է ինը նռնակ, այլ զենք, պայթուցիկ նյութեր և ծայրահեղական գրականություն:
 
Ռուսաստանի իշխանությունների համաձայն, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Մոսկվայում ձերբակալվել է «Հիզբ ուտ-Թահրիր» խմբավորման մոտ 60 անդամ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Իսլամիզմի վտանգը Մալայզիայումi
|| 0:00:00
...
 
🔇
X
30.09.2014
Մալազիայի ոստիկանությունը Կուալա Լամպուրի միջազգային օդանավակայանում երեք մարդ է ձերբակալել, ովքեր, ըստ կասկածների, ցանկանում էին մեկնել Մերձավոր Արեւելք՝ իսլամիստ ծայրահեղականների խմբերին միանալու համար։ Այս երկրի իշխանությունները տեղեկացնում են, որ ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորումը սոցիալական ցանցերի օգնությամբ կարողացել է մոտ երեսուն մալազիացու ընդգրկել Սիրիայում եւ Իրաքում ծավալած իսլամիստական իր պատերազմի մեջ։