Հինգշաբթի, 11 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 18:58

    Մերձավոր Արևելք

    Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ընդդիմության ճանաչումը

    «Միացյալ Նահանգներն ըստ էության որոշել է հույսը դնել ազգային այս դաշինքի զինված հաղթանակի վրա»

    x
    Ռուսաստանի իշխանությունները զարմանք են արտահայտել Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի ընդդիմության դաշինքը որպես Սիրիայի ժողովրդի ներկայացուցիչ ճանաչելու մասին:
     
    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրն ասել է, թե այս քայլը հակասում է Սիրիայում քաղաքական անցման իրականացում ապահովելուն ուղղված ջանքերին:
     
    «Քանի որ դաշինքը ճանաչվել է որպես օրինական միակ ներկայացուցիչը, ապա Միացյալ Նահանգներն ըստ էության որոշել է հույսը դնել ազգային այս դաշինքի զինված հաղթանակի վրա», - ասել է Լավրովը:
     
    Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները նախօրեին է պաշտոնապես ճանաչել է Սիրիայի ընդդիմության նոր դաշինքը, ինչի մասին ամերիկյան «Էյ-Բի-Սի Նյուզ»  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
     
    «Որոշում ենք կայացրել այն մասին, որ Սիրիայի ընդդիմության դաշինքն այժմ բավարար ներկայացուցչական է, արտացոլում և ներառում է Սիրիայի բնակչության բավարար մասը», - ասել է նախագահ Օբաման:
     
    Միացյալ Նահանգները Սիրիայի ընդդիմության պաշտոնական ճանաչման մասին հայտարարությամբ հայտնել է այլ պետություններից և տարածաշրջանային կազմակերպություններից, ներառյալ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան և Պարսից ծոցի համագործակցության խորհրդից, բավականին մեծ ուշացմամբ:
     
    ԱՄՆ-ի իշխանությունները Սիրիայի ընդդիմության դաշինքի պաշտոնական ճանաչման հայտարարությամբ հանես են եկել Սիրիայի ընդդիմության և կողմնակիցների Մարոկկոյում կայանալիք հանդիպմանն ընդառաջ:
     
    ԱՄՆ-ի Սպիտակ տակ մամուլի քարտուղար Ջեյ Քերնին Սիրիայի ընդդիմության ճանաչման մասին նախագահի կողմից հայտարարելուց առաջ հայտնել է լրագրողներին, որ Միացյալ Նահանգները գոհունակությամբ է նշել ընդդիմության կողմից մինչ օրս գրանցած առաջընթացն ու ակնկալում է ապագայում Սիրիան տեսնել առանց ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադի:
     
    Միաժամանակ Քերնին շեշտել է, որ Միացյալ Նահանգները չի ծրագրում բացի ոչ մահաբեր և մարդասիրական նշանակություն ունեցող ապրանքներից ընդդիմությանը տրամադրել որևէ այլ տեսակի օգնություն:
     
    Սպիտակ տակ մամուլի քարտուղարը նշել է նաև, որ նախագահ Օբաման զգուշացրել է Սիրիայի կառավարությունը քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին՝ ասելով, թե նման քայլը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    ԱՄՆ-ում անհանգստացած են. ԼՂ սառեցված հակամարտությունը կարող է սրվելi
    || 0:00:00
    ...  
     
    X
    10.02.2016
    Միացյալ Նահանգներում անհանգստություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության հնարավոր սրման կապակցությամբ: Որոնք են հակամարտության սրման հավանականության պատճառները եւ ինչպես այն կանխել, քննարկում է փորձագետը:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.