Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի իշխան Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը ամուսնական երդման խոսքերն են արտասանել


Մեծ Բրիտանիայի իշխան Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը ամուսնական երդման խոսքերն են արտասանել
Մեծ Բրիտանիայի իշխան Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը ամուսնական երդման խոսքերն են արտասանել

Մեծ Բրիտանիայի իշխան Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը ամուսնական երդման խոսքերն են արտասանել մեծ շուքով անցկացվող հարսանեկան իրենց հանդեսի ժամանակ։ Նման հարսանյաց հանդես Բրիտանիայում տեղի չի ունեցել Ուիլյամի ծնողների՝ իշխան Չարլզի և հանգուցյալ իշխանուհի Դիանայի 1981 թվականին կայացած հարսանյաց հանդեսից ի վեր։

Երիտասարդ զույգը երդման խոսքեր է արտասանել 1 900 հյուրերի և հարսանյաց հանդեսը հեռուստատեսությամբ, համացանցով և այլ լրատվամիջոցներով հետևող մոտ 2 միլիարդ հանդիսատեսների առջև։ Լոնդոնի փողոցներում հավաքվել են արքայական զույգը տեսնել ցանկացող հարյուր հազարավոր մարդիկ։

Հարսանյաց հանդեսին հրավիրվածների շարքում են Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի աստղ Դեյվիդ Բեքհեմը և ճանաչված երաժիշտ Էլթոն Ջոնը։ Հարսանյաց հանդեսի արարողությանն է այցելել նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոն Մեյջորը։

Լոնդոնում հավաքված ժողովրդի հոծ խմբերին վերահսկելու համար քաղաքի փողոցներ է դուրս եկել ոստիկանության հինգ հազար ծառայող։ Ոստիկանությունը հայտնել է, որ հինգշաբթի ուշ երեկոյան ձերբակալել է երեք մարդու՝ հասարակական անդորրը և հանգիստը խախտելու դավադրություն ծրագրելու մեղադնարքներով։

Նորապսակները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն իրենք «անչափ զգացված են» անցյալ տարվա նոյեմբերին նշանադրության ժամանակից հասարակության կողմից իրենց նկատմամբ ուղղված բարյացակամ տրամադրվածությամբ, և շնոհրակալություն են հայտնել ժողովրդին՝ իրենց կյանքի ամենաերջանիկ այս տոնակատարությանը միանալու համար։

Բուքինգհեմյան պալատի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Ուիլյամին ու Քեյթին, որին ամուսնանալուց հետո պաշտնապես անվանելու են Քեթրին, տրվելու են Քեմբրիջի դուքս և դքսուհի տիտղոսները։

XS
SM
MD
LG