Երեքշաբթի, 02 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 22:49

Մերձավոր Արևելք

Ալժիրում իրականացված գրոհը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել

Պատանդներ վերցնելու հետ կապված ճգնաժամը առավել մեծ կարևորություն հաղորդեց Ֆրանսիայի կողմից Մալիում զինյալների դեմ իրականացվող ռազմական գործողություններին

x
Արմեն Հովհաննիսյան
Ալժիրում Արևմուտքի պետությունների քաղաքացի բազմաթիվ պատանդներ վերցրած զինյալների հետ անընդհատ կապ պահպանող Մավրիտանիայի լրատվական գործակալություններից մեկը հայտնել է, որ օդային հարձակումների հետևանքով զոհվել է 34  պատանդ:
 
Դեռևս հնարավոր չէր հաստատել «ԱՆԻ»  լրատվական գործակալության կողմից հրապարակված հաղորդագրությունը, որի համաձայն Ալժիրի զինված ուժերի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է նաև պատանդ վերցրած խմբավորման 14 անդամ:
 
Քաթարից իր գործունեությունն իրականացնող «Ալ Ջազիրա» լրատվական գործակալությունը նման տեղեկատվություն պարունակող հաղորդագրություն է տարածել՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրները:
 
Աշխարհի պետությունների կառավարությունները, արձագանքելով մի քանի տասնամյակի ընթացքում ծավալված՝ պատանդներ վերցնելու հետ կապված ամենախորը ճգնաժամի, արտակարգ նիստեր են հրավիրել: Այս ճգնաժամը է՛լ ավելի մեծ կարևորություն հաղորդեց Ֆրանսիայի կողմից Սահարայում «ալ-Քաիդա»-ի հետ առնչություն ունեցող զինյալների դեմ իրականացվող գործողությունները:
 
Ալժիրի անվտանգության գործակալության աղբյուրներից մեկն ավելի վաղ հաղորդել է, թե շրջապատված այն շինություններից, որտեղ պահվում են պատանդները, փախուստի է դիմել օտարերկրյա պետությունների քաղաքացի 25 պատանդ, որոնց թվում կա Ճապոնիայի երկու քաղաքացի:
 
Պատանդ վերցրած զինյալները պահանջել են իրենց ազատ անցում ապահովել՝ պատանդների հետ միասին: Ալժիրի իշխանությունները սակայն հրաժարվել են նրանց հետ բանակցելուց՝ ասելով, որ պատանդ վերցնողները 20 զինյալից բաղկացած ջոկատ է:
 
Իրեն «Արյան ջոկատ» անվանող խմբավորումը պատանդ է վերցրել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և եվրոպական պետությունների քաղաքացիների՝ չորեքշաբթի վաղ առավոտյան բնական գազի արդյունահանման կայաններից մեկի և կայանին կից աշխատողների համար նախատեսված շինությունների ուղղությամբ իրականացված գրոհի արդյունքում:
 
Պատանդ վերցնողները պահանջել են վերջ տալ Մալիում Ֆրանսիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Հաջորդ սերնդի լրագրությունi
|| 0:00:00
...
 
🔇
X
02.09.2014
Այժմ ավելի շատ եղանակներ կան պատմելու իրադարձությունների մասին, քան՝ երբեւէ նախկինում: Մի դպրոց Լոս Անջելեսում պատրաստում է հաջորդ սերնդի լրագրողներին կիրառական խմբագրատան օգնությամբ: