Երեքշաբթի, 02 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 01:01

Եվրոպա

Անգլիայի թագավոր Ռիչարդ III-ի աճյունը նույնականացվել է

Ռիչարդ III-ը եղել է մարտի դաշտում զոհված Անգլիայի վերջին թագավորը

x
Արմեն Հովհաննիսյան
Մեծ Բրիտանիայի գիտնականների համաձայն, Լեյսթեր քաղաքի ավտոկայանատեղերից մեկում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են Անգլիայի թագավոր Ռիչարդ III-ի աճյունի մնացորդները:
 
Լեյսթերի համալսարանի գիտնականները երկուշաբթի օրն անցկացված հեռուստաասուլիսի ժամանակ հայտնել են, որ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնաբերված մարտական վերքերի հետքերով մարդու կմախքն իրոք Ռիչարդ III թագավորի աճյունն է:
 
Ոսկրերի հետազոտությամբ զբաղվող փորձագետ Ջո Էփլբիի համաձայն, ոսկրերի ուսումնասիրության արդյունքում «վստահության չափազանց բարձր աստիճանով կարելի է խոսել»  Անգլիան ընդամենը երկու տարի կառավարած և 1485-ին Բոսվորթի ճակատամարտում սպանված  32-ամյա թագավորի նույնականացման մասին:
 
Թագավորի աճյունի մնացորդների նույնականացման համար իրականացվել է նաև ԴՆԹ-ի վերլուծություն, որը կատարած մասնագետները նույնպես եզրակացրել են, որ դրանք թագավորի մնացորդներն են: Նրանք համեմատել են կանադացի Մայքլ Իբսենի ԴՆԹ-ի հետ, որը համարվում է Ռիչարդ III-ի քրոջ` Աննայի սերունդը:  Ըստ գիտնականների` Իբսենի բարեկամական կապերն այն մարդու հետ, որի  մնացորդները հայտնաբերվել էին Լեսթերում, «կասկածներից վեր է»:
 
Ռիչարդ III-ը եղել է մարտի դաշտում զոհված Անգլիայի վերջին թագավորը, որին Ուիլյամ Շեքսպիրն իր պիեսում որպես անգութ բռնակալի է նկարագրել: Պատմաբաններից շատերը սակայն համաձայն չեն Շեքսիպիրի նկարագրության են:
 
Պատմական գրառումների համաձայն, թագավորի դին թաղվել էր Լեյսթերի կաթոլիկ եկեղեցիներից մեկում, սակայն եկեղեցու շենքը հետագայում քանդվել էր, իսկ թագավորի գերեզմանի տեղը՝ մոռացության մատնվել:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ում երեխաների ծախսը` մի քանի հարյուր հազար դոլարi
|| 0:00:00
...
 
🔇
X
01.09.2014
ԱՄՆ-ում շարունակում են բարձրանալ երեխաների համար միջին ծախսի ծավալները։ Միջին եկամուտ ունեցող ընտանիքներում 2Օ13 թվականին ծնված երեխաների համար միչեւ 18 տարեկան դառնալը ծնողները կծախսեն ավելի քան 24Օ հազար դոլար, իսկ երբ նա շարունակի ուսումը բարձրագույն հաստատություններում, ընտանիքից կպահանջվի եւս այդքան գումար։